Եթե գերեվարված են, ապա ո՞ւմ ձեռքում են գտնվում, սրա հետ կապված խնդիրներ կան. Անդրանիկ Քոչարյանը` նոյեմբերի 16-ին անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.05.2026 | 19:41
«Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ ստուգումներ կանցկացվեն հայկական ձեռնարկություններում. ՍԱՏՄ
15.05.2026 | 19:31
Փաշինյանը շոու արեց երեկ. Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 19:19
Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ
15.05.2026 | 19:04
Արտերկրում խաղացող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի հավաքական
15.05.2026 | 18:49
Համաձայն եմ Սամվել Կարապետյանի հետ. եզակի դեպք է. Արամ Սարգսյանը` սոցհարցումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 18:43
Քրեական հեղինակությունը հրահանգել է չքվեարկել ՔՊ-ի օգտին. ՔԿ
15.05.2026 | 18:30
362 մլն դրամ եկամուտ 1 տարում․ ինչ ունեցվածք է հայտարարագրել «Բոլորին դեմ եմ»-ի առաջին համարը
15.05.2026 | 18:30
Էրդողանն Ադրբեջանի «հավանությանն» է սպասում՝ ՀՀ-ի հետ սահմանը բացելու համար․ Թոմաս դե Վաալ
15.05.2026 | 18:22
Որ ակումբներն ամենաշատ եկամուտն ունեն ակադեմիաների սաների վաճառքից
15.05.2026 | 18:15
«Թուրքական ռազմաբազա՞ Գյումրիի մոտ»․ կեղծ տեսանյութ և չհիմնավորված պնդումներ
15.05.2026 | 18:10
Սահմանազատման գործընթացի վերաբերյալ 3 ուղեցույց կհաստատվի // ՌԴ-ն՝ ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության մասին․ ԼՈՒՐԵՐ
15.05.2026 | 18:00
ՀՀ գլխավոր դատախազն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավական համագործակցության հարցեր
15.05.2026 | 17:48
Ուշուիստ Արսեն Բաղրյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր
15.05.2026 | 17:39
Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը»
15.05.2026 | 17:30
Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում 
Բոլորը

Հայաստանի սուվերեն տարածքում՝ Սյունիքում, նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զոհերի, գերեվարվածների, անհետ կորածների, վիրավորների հստակ թիվը հայտնի չէ։

Պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 17-ին հայտարարել էր, որ հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Ավելի ուշ ՊՆ-ն հրապարակեց վեց զոհվածի անուն։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչ տեղեկություններ կան՝ գերիների, անհետ կորածների վերաբերյալ, նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:

«Գերի են, անհետ կորած են, թե զոհված են, այդ ճշգրտումները հնարավոր է մի փոքր էլ ժամանակ պահանջեն, որպեսզի վերջնական պարզ դառնա: Որևէ բան թաքցնելն անիմաստ է և անհեթեթություն է… Պետք է ճշտել նաև, որ եթե գերեվարված են, ապա ո՞ւմ ձեռքում են գտնվում, սրա հետ կապված խնդիրներ կան»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ ԱԱԾ-ն այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ է իրականացնում:

Մանրամասները՝ տեսանյութում: