Գյումրիում 8 ամիս առաջ տեղի ունեցած վենդետայի գործը՝ դատարանում

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Գյումրու «Մուշ» թաղամասում 2021 թվականի մարտի 15-ին 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանի սպանության գործով դատավարությունը։

Ամբաստանյալը նրանց հարևանն է՝ 34-ամյա Հրաչյա Արտուշի Թամոյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 4 հոդվածներով՝ 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 34-104 հոդվածի 1-ին մասով, 112 հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով։

Հրաչյա Թամոյանը մեղադրվում է 2021 թվականի մարտի 15-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում Ռաֆիկ Մնացականյանին առանձին դաժանությամբ սպանելու, օգնության հասած նրա ազգական Արմեն Տոնոյանի կյանքին դիտավորությամբ վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու, օգնության հասած նրա կնոջն էլ՝ Անուշ Սարդարյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու, իսկ 2021թ. մարտի 19-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում դիտավորությամբ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կարանտինային բաժանմունքի թիվ 01 խցի գույքը վնասելու մեջ։

Ըստ մեղադրանքի, Հրաչյա Թամոյանը, համոզված լինելով, որ 2021 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կիլոմետր հատվածում տեղի ունեցած ավտովթարի մեջ մեղավոր է իրենց հարևանը՝ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Գյումրի քաղաքի բնակիչ Ռաֆիկ Մնացականյանը, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 10/2 շենքի բակում վրեժխնդիր է եղել նրանից։ Ավտովթարի հետևանքով մահացել էին Արտուշ և Էմիլ Թամոյանները՝ ամբաստանյալի հայրն ու մեծ եղբայրը։

Նա հաշվի էր կանչել Ռաֆիկ Մնացականյանին, իր հետ վերցրած դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա կրծքավանդակի, որովայնի, գլխի, դեմքի, պարանոցի, աջ բազկի և ձախ քնային զարկերակի շրջաններին, պատճառել մարմնական վնասվածքներ: Եվ երբ Ռաֆիկ Մնացականյանը դիմել էր փախուստի ու ընկել շենքի բակում, Թամոյանը վազել էր նրա հետևից ու շարունակել դանակով հարվածներ հասցնել գետնին ընկած Ռաֆիկ Մնացականյանի դեմքին և առանձնակի դաժանությամբ սպանել նրան: Նա դանակի հարվածներ էր հասցրել նաև ամուսնուն օգնության հասած Անուշ Սարդարյանի պարանոցին։

Այս ամենը կատարվել էր օրը ցերեկով՝ Ռաֆիկ Մնացականյանի երեխաների, ծնողների ու հարևանների աչքի առաջ։

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ կալանավորին ուղեկցող ջոկի հրամանատարի պաշտոնակատարը դատարանին տեղեկացրել էր՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով իրենք չեն կարող ամբաստանյալին կալանավայրից տեղափոխել դատարան։ Ոստիկանական մեքենա չէր եղել։

Նշենք, որ այս նիստով դատավորը Նարեկ Բեգլարյանն է։

Արմիկ Մովսիսյան