Եվրոպական բաց երկինքն ու սև ցուցակում գտնվող ՀՀ ավիացիան․ անհասանելի նոր հնարավորություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբշամարտիկ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
Բոլորը

Անցյալ շաբաթ Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի ու Եվրամիության միջև ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։ Հայաստանի արտգործնախարարն անդրադարձավ փաստաթղթի նշանակությանը՝ առևտրի, զբոսաշրջության, ներդրումների տեսանկյունից։

«ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտուն՝ ավիացիոն ծառայությունների միասնական շուկային միանալը կնպաստի ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմանը, ավիացիոն կանոնների կիրառմանը և կզարգացնի հետագա համագործակցությունը ավիացիոն անվտանգության ոլորտում: Այս ամենից կշահեն ազգային ավիաընկերությունները և, իհարկե, անհատ ճանապարհորդները»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Համաձայնագիրը ենթադրում է, որ հանվում են Հայաստանի ու Եվրամիության միջև բոլոր հնարավոր սահմանափակումները։ Հայկական ավիաընկերությունները կարող են թռիչքներ կատարել ցանկացած եվրոպական ուղղությամբ, և հակառակը։

«Համաձայնագիրը քաղաքացիներին թույլ է տալու զբոսաշրջային ուղղությունների ավելի մեծ ընտրություն ունենալ, ավիացիոն արդյունաբերությանը՝ նոր հնարավորություններ և նոր կապեր, նոր ուղիներ, նոր ուղղություններ՝ ի շահ սպառողների»,- նշել է ԵՄ տրանսպորտի գծով հանձնակատար Ադինա Վալեանը։

Այս համաձայնագրի բովանդակությունը, սակայն, նորություն չէ, վստահեցնում է ավիացիայի գծով փորձագետ Հակոբ Ճաղարյանը։ Փաստաթուղթը բանակցվել է դեռ տարիներ առաջ, երբ Հայաստանը հայտարարել է բաց երկնքի քաղաքականության մասին։ Այսպիսի համաձայնագրեր Հայաստանն ունի նաև Ռուսաստանի, այլ երկրների հետ։

Մասնագետի խոսքով՝ եվրոպական շուկան բազմակի անգամներ մեծ է հայկականից։ Հետևաբար, սահմանափակումները փոխադարձաբար հանելը հայկական ընկերությունների համար ավելի շահավետ կլինի։ Հայաստանը ստանում է մեծ եվրոպական շուկա, եվրոպական ընկերությունները՝ ավելի փոքր հայկական շուկա։ Բայց այդպես կլիներ սովորական պայմաններում, այնինչ Հայաստանը հիմա եվրոպացիների սև ցուցակում է։

«Հետք»-ի հոդվածագիր Վահե Սարուխանյանը, որ մասնագիտացած է այս ոլորտի վերլուծություններում, բացատրում է այս համաձայնագրի ազդեցությունը տնտեսական տեսանկյունից։

Բացի եվրոպական սև ցուցակում լինելուց՝ Սարուխանյանը ուշադրություն է հրավիրում նաև նրա վրա, որ Թուրքիան առանց բացատրության փակ է պահում իր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար։ Այդ դեպքում Հայաստանից Եվրոպա թռիչքները երկարում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան