Մոսկովյան չկայացած այցից հետո՝ Բրյուսել, բայց մինչ այդ՝ գուցե Սոչի. Ալիև-Փաշինյան հանդիպման վայրը փոխել կարելի՞ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Փաշինյան-Ալիև մոսկովյան հանդիպման ձախողված փորձից հետո երկու երկրների ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում: Եվրոպական կողմի նախաձեռնությամբ հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի 15-ին՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում: Այս հանդիպման մասին եվրոպական կողմն ամենաբարձ մակարդակով հայտնեց նախորդ շաբաթվա վերջին՝ նշելով, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ՝ վերջիններից ստանալով դրական ազդակներ:

Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Բրյուսելը կազմակերպում է սահմանային լարվածության ֆոնին: Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին Սյունիքում թեժ մարտական գործողություններ էին ծավալվել: Պաշտոնական տեղեկության համաձայն՝ հայկական կողմն ունեցել է վեց զոհ, իսկ վիրավոր և գերեվարված անձանց վերաբերյալ մեկ շաբաթ անց հստակ տեղեկություն չի փոխանցվում:

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ բրյուսելյան հանդիպումը կայանում է, քանի որ Մոսկվան ձախողվել է «բոլոր խնդիրները միայնակ լուծելու» հարցում:

Միաժամանակ, և՛ արևմտյան, և՛ ռուսական կողմնորոշում ունեցող փորձագիտական շրջանակները բրյուսելյան հանդիպումից առարկայական արդյունքների ակնկալիք չունեն:

Մինչ Բրյուսելում կայանալիք հանդիպման ակնկալիքների մասին խոսելը՝ քաղաքագետ Թևան Պողոսյանը նշում է, որ նախ պետք է համոզված լինել, որ այդ հանդիպումը կայանալու է:

Բրյուսելյան հանդիպումը կայանալու է ԱլԳ համագործակցության շրջանակում: Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ՌԴ-ն այս համագործակցությունը չի ողջունում, ինչը կարող է Հայաստանի համար այդքան էլ արդյունավետ չլինել:

Բրյուսելում կայանալիք հանդիպմանը երկրների ղեկավարների մասնակցությունը հաստատել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունները: Երկու կողմն էլ, սակայն, օրակարգի մասին որևէ մանրամասն չի հայտնում: Իսկ ահա լրատվամիջոցները, հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրներին, հայտնում են, որ Բրյուսելի նպատակն է մեկ սեղանի շուրջ նստեցնել Փաշինյանին ու Ալիևին՝ վստահությունն ամրապնդող միջոցառումների համար:

Մոսկվան ստիպված է զիջել միջնորդի դերը Արևմուտքին, նշում է քաղաքագետ Սարո Սարոյանը և հավելում, որ Ռուսաստանը նախկին բռնի մեխանիզմներով չի կարողանում միջնորդի պարտականությունները կատարել:

Հավելենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում կայանալիք հանդիպման մասին պաշտոնական տեղեկությանը հաջորդեց Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը: Իսկ այսօր արդեն տելեգրամ-ալիքները տեղեկություն տարածեցին, որ մինչ Բրյուսել մեկնելը՝ նոյեմբերի 26-ին Սոչիում Վլադիմիր Պուտինը կհանդիպի Փաշինյանին և Ալիևին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան