Իր կամքին հակառակ հոգեբուժական հաստատությունում պահվող անձը դուրս կգրվի

Լուրեր

22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 20:43
Ուկրաինան վերսկսել է նավթ մղել «Դրուժբա» խողովակաշարով
22.04.2026 | 20:30
Փաշինյանն ու Ալիևն ասում են՝ խաղաղություն է հաստատված․ եթե այդպես է՝ ինչո՞ւ պայմանագիրը չի ստորագրվում․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 20:27
Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 20:21
Ավանի անձավաբուժարանը հոսանքազրկվել է. փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու
Բոլորը

Իր կամքին հակառակ 18 օր «Ավան» հոգեբուժական հաստատությունում գտնվող Հ.Ս-ն դուրս կգրվի։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինա Թաշչյանը որոշեց մերժել հաստատության կողմից ներկայացված դիմումը։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց հոգեբուժական հաստատություններում դիտորդական խմբի անդամ Սառա Ղազարյանը։

«Անձի նկատմամբ դրսևորվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, ֆիզիկական ուժի գործադրում և ապօրինի, ոչ հոժարակամ բուժման ռիսկ։ Նա ենթարկվել է հոգեբանական ճնշումների, անհարգալից վերաբերմունքի, հնչեցվել են խտրական և վիրավորական արտահայտություններ։ Այս դեպքում ոչ թե անձի հոգեկան վիճակն է կարևոր, այլ այն հանգամանքը, որ Հ.Ս-ի նկատմամբ կիրառվել են բժշկական այնպիսի միջամտություններ, որոնց հիմնավորվածությունը հասկանալի չէ»,- մանրամասնեց Ղազարյանը։

Նշենք՝ 2021 թ․ հոկտեմբերի 31-ին դիտորդական խումբն արագ արձագանքման այց էր կատարել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, որի ընթացքում արձանագրել էր, որ անձը հոկտեմբերի 27-ին շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հաստատություն և հրաժարվում է բուժումից։ Այցից ի վեր խումբը պարբերաբար տեղեկություններ է ստացել բուժանձնակազմի կողմից իրենց հսկողության ներքո գտնվող անձի նկատմամբ անհարգալից և բացասական վերաբերմունքի դրսևորումների մասին։

«Նոյեմբերի 18-ին անձը կրկին կապ հաստատեց մեզ հետ՝ պատմելով, որ օրը մի քանի անգամ քաշքշելով տարել են սրսկումների։ Այցի ընթացքում պարզեցինք, որ նրա նկատմամբ միայն վերջին 5 օրերին 6 անգամ, այդ թվում՝ մեկ օրվա ընթացքում 2 անգամ, դեղորայքային հանդարտեցում է կիրառվել։ Հ. Ս-ն մեզ տեղեկացրեց, որ թեև հանգիստ վիճակում է գտնվել, սակայն իր նկատմամբ ֆիզիկական ուժ են գործադրել, բռնել են ձեռքն ու ոտքը և ցավեցրել, իր կամքին հակառակ ներարկում կատարել։ Նաև հայտնեց, որ բուժանձնակազմի որոշ անդամներ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել իր հասցեին, պարբերաբար փորձել հոգեբանորեն ճնշել, հնչեցրել են սեռականության հետ կապված խտրական և վիրավորական արտահայտություններ»,- մանրամասնեց դիտորդական խմբի անդամը։

Դեպքի առնչությամբ խումբը դեռ նոյեմբերի 15-ին հրատապ գրություն է ուղարկել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, սակայն մինչ օրս որևէ արձագանք չի ստացել։

Ռոզա Վարդանյան