Որ ընդդիմադիր գործիչներին են հավատում քաղաքացիները․ հերթական սոցհարցումները՝ վարչապետի ընտրությանն ընդառաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ապրիլին սպասվող քաղաքական գործընթացներից առաջ սոցիոլոգիական հարցումներ իրականացնող «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչությունը մեր երկրում հերթական սոցհարցումն է անցկացրել։ Դեմառդեմ հարցման ենթարկված 1120 քաղաքացիներին ուղղվել են երկրի քաղաքական գործընթացների վերաբերյալ հարցեր՝ պարզելու համար քաղաքացիների վերաբերմունքը և՛ իշխանությունների, և՛ ընդիմության նկատմամբ։

Սոցհարցման արդյունքներն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը և ընդգծեց, որ այս տարի սոցհարցման ընթացքում տրվել են նոր հարցեր, որոնցից մեկն, օրինակ, վերաբերում է նրան՝ որքանով է քաղաքացին վստահում ընդդիմությանը:

«Լիովին վստահում են՝ 4,9 տոկոս, ավելի շուտ վստահում են՝ 19,3 տոկոս, ավելի շուտ չեն վստահում՝ 26,2 տոկոս, չեն վստահում՝ 43,7 տոկոս»,- ասաց Նավասարդյանը՝ նշելով, որ, ըստ հարցման տվյալների, իշխանությունն ու ընդդիմությունը նույն մակարդակի վրա են։

Սոցհարցման ընթացքում քաղաքացիները գնահատել են նաև ընդդիմադիր գործիչներին հինգ բալանոց սանդղակով: «Ամենաբարձր ցուցանիշը ստացել է Ժիրայր Սեֆիլյանը՝ 4,5 բալ, Նիկոլ Փաշինյանը ստացել է 4,3 բալ, ամենանվազ ցուցանիշը գրանցել է Ռոբերտ Քոչարյանը»,-ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը։

Վերջինիս փոխանցմամբ՝ սոցհարցման ընթացքում քաղաքացիները պատասխանել են նաև վարչապետի թեկնածուի մասին հարցին, և, ըստ արդյունքների, առաջատարներն այս հարցում Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանն են։

Ամբողջությամբ՝ տեսանյութում: