Ամեն օր անհնազանդության ակցիաներ ենք իրականացնելու. Կարին Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

«Հերթական անգամ փորձում են փափուկ բարձը դնել ժողովրդի գլխի տակ, հիմարացնել ժողովրդին ու իրենց ուզածով անել։ Այսօր կառավարության շենքի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ, մեկնաբանելով Փաշինյանի օնլայն ասուլիսի մասին հայտարարությունը, նշեց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։

«Էլ տեղ չունենք, ժողովուրդ ջան, էլ տեղ չունենք, մեր զինվորները զոհվում են, թշնամին անարգել մտնում, մեր տարածքները վերցնում է, արդեն բացեիբաց պարզ է, որ մեզ խաբելով, հիմարացնելով, հետո էլ կասեն, թե` բա եկան, վերցրեցին, ժողովուրդ ջան»,- ասաց Տոնոյանը` հիշեցնելով, որ Ալիևն արդեն հայտարարել է` խաղաղությամբ չտան, պատերազմով կվերցնեն։

Տոնոյանը հայտարարեց, որ իրենք իշխանության խաղերին չեն մասնակցելու ու հանուն հայրենիքի պայքարը շարունակելու են։ «Բոլորս բանակի, զինվորի կողքին ենք: Եթե պիտի մեռնենք, պատվով մեռնենք»,- նշեց Տոնոյանը։

Նա նաև հայտարարեց, որ անհնազանդության ակցիաներ են իրականացնելու.  պայքարը շարունակելու են ամենօրյա պարբերականությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում: