Թողնելով հարազատ դպրոցը․ Արցախում 2600 տեղահանված աշակերտ պայքարում է կրթության իրավունքի իրացման համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հադրութցի Արտեմ Սաֆարյանը երկար ճանապարհ է անցել մինչև Ստեփանակերտի թիվ 3 դպրոց հասնելը: Նա մեկն է այն հազարավոր աշակերտներից, որոնք Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստիպված են եղել թողնել հարազատ դպրոցը:

Ապրիլի տվյալներով՝ Արցախում ավելի քան 2600 տեղահանված աշակերտ կա: Այս թիվը, սակայն, փոփոխական է. որոշ տեղահանվածներ լքել են Արցախը, սակայն դրսում ապրուստի միջոց չգտնելով՝ շատերը վերադառնում են հայրենիք: Այս տարվա սեպտեմբերի տվյալներով, օրինակ, Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոց է տեղափոխվել 282 հադրութցի աշակերտ, Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոց՝ 270 շուշեցի աշակերտ: Ստեփանակերտի այս դպրոցներում տեղահանված աշակերտների ուսումնառությունը կազմակերպվում է երկրորդ հերթով:

ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Ալենուշ Գրիգորյանը տեղեկացնում է՝ Ստեփանակերտի 12 դպրոցներում էլ կան տեղահանված աշակերտներ։ Նրանք բոլորը, սակայն, երազում են դպրոցի առանձին շենք ունենալու մասին:

Ուսուցչուհի Ալյոնա Դավթյանը, որը նույնպես Հադրութից է, հարցնում է՝ մինչև ե՞րբ պետք է հյուրի կարգավիճակում մնան: Նա նշում է, որ պատկան մարմինները խոստացել են լուծել խնդիրը, թե կոնկրետ երբ՝ չեն հստակեցրել: Ուսուցչուհին պատմում է երկրորդ հերթով դպրոց հաճախելու դժվարությունների մասին:

Արցախում հումանիտար խնդրի պայմաններում կրթության իրավունքի իրացման հարցը վտանգի տակ է նաև հեռավար ուսուցման շրջանակում ինտերնետ կապի և տեխնիկայի բացակայության պատճառով: Այժմ, երբ Արցախում համավարակի պատճառով աշակերտների մի մասն անցել է հեռավար ուսուցման, այդ խնդիրն առավել ակնհայտ է դարձել:

Նարե Սարյանը մինչև պատերազմի սկսվելն ապրում էր Հադրութում, ասում է՝ պարի խմբակ էր հաճախում, մի շարք մեդալներ, պատվոգրեր ու այլ պարգևներ ուներ: Դրանք մնացին սահմանից այն կողմ: Հիմա ընտանիքը վարձով բնակվում է Ստեփանակերտում, ինտերնետ կապից օգտվելու հնարավորություն, սակայն, չունի, համակարգիչ՝ ևս: Այս պայմաններում Նարեն հեռավար ուսուցմանը մասնակցելու հնարավորություն չունի:

Նարեի մայրը՝ Անյան, 4 անչափահաս զավակ ունի: Տղան, որը փայտամշակման ուսումնարան է հաճախում, ստիպված է մինչև գիշեր աշխատել՝ ընտանիքի հոգսը թեթևացնելու համար: Նա հեռավար կրթության համար ո՛չ ժամանակ ունի, ո՛չ էլ միջոցներ:

Արցախի Հանրապետության դեմ անցյալ տարի սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդրի և այդ պայմաններում կրթության իրավունքի իրացման թեմայի վրա ՀՀ ԿԳՄՍ նախարարը ուշադրություն է հրավիրել միջազգային հարթակում։ Վահրամ Դումանյանն այդ մասին խոսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի շրջանակում։ Որքանո՞վ միջազգային հանրությունը կարձագանքի խնդրին․ մինչ առարկայական արդյունքներ կլինեն՝ հազարավոր արցախցի երեխաներ շարունակում են զրկված մնալ կրթական իրավունքի լիարժեք իրացման հնարավորությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան