Դավիթ Հարությունյանը գոհ է, որ պատմության մեջ կմնա որպես մամուլի առջև դռները փակող նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 13:40
Կաթնամթերքի արտահանումը նվազել է մոտ 80%-ով․ ՌԴ սահմանափակման ազդեցությունը 
29.09.2026 | 13:31
Ալբերտ Հովհաննիսյանի նկարը կվերականգնվի, բայց ոչ նույն տեղում. տարբերակներ են քննարկվում
29.09.2026 | 13:20
COP 17-ը հնարավորություն կտա գենդերային հավասարության ակտիվիստների ցանցի մաս դառնալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
Բոլորը

«Որևէ քայլ որ կատարում եմ, գիտակցում եմ, որ քննադատության կարժանանամ, այնուհանդերձ փորձում եմ անել այն, ինչն ավելի կօգնի, որ քննարկումները լինեն ավելի խորը, ավելի բովանդակալից և արդյունքում ավելի որակյալ որոշումներ ընունվեն։ Այնպես որ՝ այո, ես գոհ եմ իմ արածից»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք գոհ է կառավարության նիստերը դռնփակ դարձնելու իր նախաձեռնած փոփոխությունից և նրանից, որ պատմության մեջ կմնա որպես մամուլի առջև դռները փակող նախարար։

Ինչ վերաբերում է կառավարության նիստերի՝ դռնփակ դառնալուց հետո լրագրողների աշխատակարգին, Դավիթ Հարությունյանը հավաստիացրեց, որ ճեպազրույցների ավանդույթը, որոնց ընթացքում գերատեսչությունների ղեկավարները պատասխանելու են լրագրողների հարցերին, կդառնա ավելի կանոնակարգված։ «Մենք ավելի պատասխանատու մոտեցում կստանձնենք, որպեսզի նվազագույնի հասցնենք վերջին պահին օրակարգի համալրումները, իսկ նախարարները ամենատարբեր հարցերով, մենք որոշում կկայացնենք, թե որ հարցերն են հանրային հետաքրքրություն ներկայացնում, այստեղ կպատասխանեն ձեր հարցերին»,- հավաստիացրեց Հարությունյանը։

Նա բացառեց, որ լրագրողների մուտքը լինի ինչ-որ պաշտոնյայի քմահաճույթով: «Ես կարծում եմ յուրաքանչյուր նիստում կլինեն հանրային կարևորություն ունեցող հարցեր և դրանց վերաբերյալ բրիֆինգ կլինի այստեղ»,- եզրափակեց Արդարադատության նախարարը։