Ս. Սարգսյանը ո՛չ առաջին և ո՛չ էլ վերջին բռնակալն է աշխարհում, և նրա հեռացումը հնարավոր է. «Մերժիր Սերժին» նախաձեռնություն

Լուրեր

16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 21:50
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» դարձյալ հաղթեց «Մարսաշլոկին» ու դուրս եկավ որակավորման 2-րդ փուլ
16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:30
VK, Max, Odnoklassniki և Дзен հավելվածները հեռացվել են Google Play-ից
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
16.07.2026 | 21:00
ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:50
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
Բոլորը

«Մերժիր Սերժին» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարությունը՝ ստորև.

 

«Դիմում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և քաղաքացիներին Սերժ Սարգսյանի վարչակարգին վերջ տալուն ուղղված ակտիվ գործողություններ ձեռնարկելու կոչով։

Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը, ինչպես նաև նրա 10 տարիների կառավարման ձախողումները բազմաթիվ են. Հայաստանը լքել է առնվազն 370,000 քաղաքացի, ունենք մի քանի տասնյակ քաղբանտարկյալ, երկիրն ու սերունդները խրվել են 6.8 մլրդ դոլար պարտքի մեջ, մեկ գիշերվա մեջ երկիրը հայտնվել է Մաքսային միությունում, զինադադարից ի վեր առաջին անգամ կորցրել ենք 800 հա տարածք, և, ամենացավալին, ունեցել ենք ավելի քան 100 զոհ, որի թիվ մեկ պատասխանատուն համատարած ծաղկող կոռուպցիայի հովանավոր Ս.Սարգսյանն է: Հայաստանի Հանրապետության քաղաքացին հասկացել է, որ ընտրություններով հնարավոր չէ հասնել իշխանափոխության, ինչի հետևանքը 2016թ. հուլիսին «Սասնա ծռեր» խմբավորման զինված ակցիան էր և, առհասարակ, զինված պայքարի կոչերը: Հիմա արդեն բոլորի համար հստակ է, որ 2015-ին Ս.Սարգսյանը երկրի Սահմանադրությունը փոխեց լոկ իր իշխանությունը երկարաձգելու և ամրապնդելու համար: Ակնհայտ է, որ Ս.Սարգսյանի վերարտադրությունը սուպեր-վարչապետի կարգավիճակով է՛լ ավելի է խորացնելու ավտորիտարիզմը, ճնշելու մարդու իրավունքները և վերացնելու է հետագայում փոփոխությունների համար պայքարի ու հաջողության հասնելու հնարավորությունները։ Ս.Սարգսյանն անփոխարինելի է միմիայն այն մարդկանց համար, որոնք կոռումպացված համակարգի մասն են և գերադասում են իրավիճակի կայունությունը:

Ներկայում Հայաստանում ձևավորվել են Ս.Սարգսյանի իշխանության դեմ պայքարի մի քանի օջախներ, որոնք ունեն համակարգային փոփոխություններին միտված, երբեմն նաև իրարից տարբերվող տեսլական և ծրագրեր: Սակայն Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ապագայի հույս փայփայելու տեսանկյունից թիվ մեկ հրամայականը այսօր Ս.Սարգսյանի հեռացումն է պետական իշխանությունից: Ուստի նշված խմբերը, մի կողմ դնելով տարաձայնությունները, համագործակցում են՝ արդյունավետ լինելու համար:

Գիտակցում ենք, որ Ս.Սարգսյանը պատրաստ է դիմելու ցանկացած միջոցի, որպեսզի պահի իր իշխանությունը և տարիների ընթացքում ապօրինի դիզած հարստությունը: Նաև գիտակցում ենք, որ Ս.Սարգսյանը ո՛չ առաջին և ո՛չ էլ վերջին բռնակալն է աշխարհում, և նրա հեռացումը ՀՆԱՐԱՎՈՐ է: Դրան կարելի է հասնել փողոցում հանրության մոբիլիզացիայի և կենտրոնացված ու ապակենտրոնացված ակցիաների միջոցով:

Կոչ ենք անում այն քաղաքացիներին, որոնք չեն ուզում տասնյակ տարիներով ապրել բռնապետության ռեժիմում, համախմբվել՝ խաղաղ պայքարի բոլոր հնարավոր միջոցներով թույլ չտալու Ս.Սարգսյանի վարչապետությունը»:

#ՄերժիրՍերժին նախաձեռնություն