Ջելալաբադի օդանավակայանում վայրէջք է կատարել վերջին 20 տարվա ընթացքում առաջին քաղաքացիական ինքնաթիռը

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

20 տարի անց առաջին քաղաքացիական ինքնաթիռն այսօր՝ նոյեմբերի 21-ին, վայրէջք է կատարել Ջելալաբադ քաղաքի օդանավակայանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին ։

Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ մարդասիրական բեռով օդանավը ժամանել է Իրանից։ Մասնավորապես, քաղաք է հասցվել 6 տոննա բրինձ և 4 տոննա դեղորայք։ Սա հումանիտար օգնությամբ արդեն իններորդ ինքնաթիռն է, որն Իրանի իշխանությունների կողմից ուղարկվել է Աֆղանստան վերջին երեք ամիսների ընթացքում:

Ինչպես ճշտել են նահանգի ղեկավարությունում, մոտ ժամանակներս Ջելալաբադի օդանավակայանն ամբողջությամբ կվերսկսի աշխատանքը ներքին և միջազգային ուղևորափոխադրումների համար:

Այն բանից հետո, երբ «Թալիբանի» գրոհայինները, որոնք վերահսկում էին Աֆղանստանի մեծ մասը 1996-2001 թվականներին, 2001 թվականի վերջին երկրի բոլոր հանգուցային քաղաքներից դուրս էին մղվել «Հյուսիսային դաշինքի» մարտիկների կողմից ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ, Ջելալաբադի օդանավակայանը սկսեց օգտագործվել ռազմական կարիքների համար: Օդային նավահանգիստը վերասարքավորվել է ՆԱՏՕ-ի առաջավոր օպերատիվ բազա։

Այս տարվա օգոստոսի 15-ին Աֆղանստանի նկատմամբ վերահսկողություն սահմանելու թալիբների լայնածավալ գործողության ընթացքում Ջելալաբադն ամբողջությամբ անցել է ծայրահեղականների հսկողության տակ: