Կփոխվի դպրոցի տնօրենների հավաստագրման վերապատրաստող կազմակերպությունների ընտրության կարգը. նախագիծ

Լուրեր

14.05.2026 | 18:11
Հայտնի են «Նոայի» և «Ուրարտուի» մեկնարկային կազմերը Հայաստանի գավաթի եզրափակիչում
14.05.2026 | 18:10
Փաշինյանը՝ ՌԴ-ի կողմից 102-րդ բազան օգտագործելու մասին // ՀԿԿ-ն՝ «Հայաստան» դաշինքի խախտումների մասին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 18:02
ՌԴ ԶՈՒ-ն Ուկրաինայի վրա հարձակվել է ռեկորդային՝ ավելի քան 1400 ԱԹՍ-ով
14.05.2026 | 17:55
Գագիկ Ծառուկյանը Բերդում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 17:45
Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի մի քանի դասախոսներ, այդ թվում՝ ամբիոնի վարիչ Գայանե Եղիազարյանը 
14.05.2026 | 17:40
ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար
14.05.2026 | 17:31
Կարեն Խաչանովը՝ Կասպեր Ռուդի դեմ մրցախաղի մասին․ «Շատ տարօրինակ հաշիվ էր»
14.05.2026 | 17:20
24 անշարժ գույք, 9,8 մլրդ դրամ, 1․8 մլն եվրո, 2․8 մլն դոլար․ ինչ է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանը
14.05.2026 | 17:13
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը՝ ՈւՂԻՂ
14.05.2026 | 17:07
Միքայել Խաչատրյանը նշանակվել է ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ
14.05.2026 | 17:00
Խաղաղություն խոսք տվողից մինչև Նախիջևան խոսք տվող՝ ջուր ծեծող են. Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:49
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը երկրորդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
14.05.2026 | 16:40
Չի՛ լինելու, չենք վիճելու Ռուսաստանի հետ․ մենք փոքր երկիր ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:31
Հայտնի են Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի հավակնորդները
14.05.2026 | 16:23
Իրավունք ունեի՞ք Ձեր արձակուրդի մեջ դպրոցի տնօրենների դիմում գրելու հրահանգ տալ. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգում փոփոխություն կատարելու նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Առաջարկվող նախագծում հստակեցվել են հանրակրթական դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդների համար վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ընտրության ժամկետները, մերժման հիմքերը:

Առաջարկվում է սահմանել ժամկետային նոր կարգավորումներ, ուսումնական տարածքի առկայությունը հիմնավորող փաստաթղթի պահանջ, վերապատրաստող մասնագետների համար առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ունենալու չափանիշ, ինչպես նաև որոշակիություն է մտցվում երաշխավորող հանձնաժողովի կազմում:

Ինչպես է կատարվում ընտրությունը

Վերապատրաստող կազմակերպությունները տարեկան առնվազն մեկ անգամ ընտրվում և երաշխավորվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

Վերապատրաստող կազմակերպության ընտրության մասին հայտարարությունը հրապարակվում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում ընտրության անցկացման օրվանից առնվազն 20 աշխատանքային օր առաջ:

Կազմակերպությունները հայտերը ներկայացնում են հայտարարության հրապարակման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում:

Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել նախարարության սահմանած և պաշտոնապես հրապարակված պայմաններին և չափանիշներին բավարարող կազմակերպությունները:

Պահանջներ և ժամկետներ

Ներկայացվող պահանջներ. վերապատրաստող կազմակերպությունները պետք է ունենան ուսումնական տարածք (սեփականության վկայականի պատճենը կա՛մ վարձակալության պայմանագիրը, կա՛մ վարձակալության վերաբերյալ երկկողմանի նախնական համաձայնությունը), առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ունեցող մասնագետներ, ինչպես նաև ուսումնաթեմատիկ պլան և իրենց կողմից մշակված ծրագիր` ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված հարցաշարին համապատասխան: Վերապատրաստման տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 15 և ոչ ավելի, քան 20 օր: Պահանջներ են սահմանված նաև նյութատեխնիկական բազայի առկայության և հագեցվածության վերաբերյալ:

Ընտրող հանձնաժողով

Վերապատրաստող կազմակերպության ընտրությունն իրականացվում է ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի կողմից` հայտատուների ներկայությամբ:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են 5 անդամներ` ոլորտը համակարգող փոխնախարարը (հանձնաժողովի նախագահ), ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետը, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենը և մեկական ներկայացուցիչներ ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությունից և անձնակազմի կառավարման վարչությունից:

Հանձնաժողովն ունի քարտուղար, որն իրականացնում է հայտերի հավաքագրման, նիստի անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքները, կազմում է նիստի օրակարգը, արձանագրում է նիստը: Նա քվեարկելու իրավունք չունի:

Նիստն իրավազոր է, եթե ներկա են հանձնաժողովի առնվազն 4 անդամներ: Որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ:

Մերժման հիմքերը

Սահմանվել են վերապատրաստող կազմակերպության ներկայացրած հայտի մերժման հիմքերը: Մասնավորապես, հայտը մերժվում է, եթե նախորդ տարի երաշխավորված կազմակերպությունում վերապատրաստված անձանց առնվազն 40 տոկոսը չի հաղթահարել հավաստագրման քննության նվազագույն շեմը: Մերժման հիմք են նաև պահանջվող փաստաթղթերի բացակայությունը, հայտնաբերված խախտումները և այլն:

Արդյունքների հրապարակում

Հանձնաժողովն ընտրության արդյունքները ներկայացնում է հրապարակման ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում ընտրության անցկացմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Հաղթող ճանաչված և երաշխավորված կազմակերպության վերապատրաստում կազմակերպելու մասին հայտարարությունը ներկայացվում է հրապարակման ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հավաստագրման քննություններից առնվազն մեկ ամիս առաջ: Նույն հայտարարությունը կարող է հրապարակվել նաև զանգվածային լրատվության միջոցներում կամ սոցիալական ցանցերում:

Նախագծի քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև նոյեմբերի 29-ը: