ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ՔՊ-ն` Փաշինյանի գլխավորությամբ, շարժվեց նախորդների ավանդույթով և որոշեց, որ պետք է բոլորին վերահսկի․Նարինե Դիլբարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

«Մենք կարող ենք արձանագրել, որ բուհերի ապաքաղաքականացում տեղի չի ունեցել, գտնվում ենք նույն տրորված ճանապարհին, որի դեմ պայքարել ենք երկար ժամանակ: ՔՊ-ն` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարժվեց նախորդների ավանդույթով և որոշեց, որ պետք է բոլորին վերահսկի: Մենք նույն ճահճում ենք»,-Factor.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնում լեզվաբան, ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը` անդրադառնալով Հայաստանում բուհական ինքնավարության և ակադեմիական ազատությունների խնդիրներին:

Լեզվաբանն անդրադառնում է նաև հայոց լեզվի հետ կապված պետական հատուկ քաղաքականություն մշակելու հարցին. «Եթե պետությունը հայոց լեզվի հետ կապված հատուկ քաղաքականություն տաներ, մենք չէինք պարտվի այս պատերազմում: Մեզ աստիճանաբար մերձեցրին այն գաղափարին, որ հայոց լեզու իմանալը բոլորովին պարտադիր չէ «հպարտ» քաղաքացի լինելու համար, որ ամենակարևորը օտար լեզուն է, օտարի մեջ փրկիչ որոնելն է, իսկ սեփական պատմությունը մատուցեցին տարրական գիտելիքի մակարդակով»:

Նարինե Դիլբարյանը խոսում է նաև Հայաստանում ատելության խոսքի` լայն ծավալներ ստանալու մասին. «Մենք պետք է դադարենք հաճոյանալ ուրիշներին, վախենալ նրանցից, նրանց առջև հացկատակ լինել, իսկ ներսինների վրա թափել մաղձը. երբ դրսինների առջև նսեմանում ես, հետո գալիս, ստորացնում ես ներսիններին»:

Լեզվաբանը, անդրադառնալով Արցախի մի շարք բնակավայրերի բարբառների կորստի վտանգին` նկատում է. «Մենք չենք կարողանում համահավաք, արժանապատիվ կեցություն ապահովել, օրինակ՝ հադրութցիների համար, այդպիսով կորցնում ենք ժառանգորդական կապը: Հույս ունեմ` կհասկանանք, որ պետք է գրանցել բարբառակիրներին, տեղահանվածների համակեցությունն ապահովել և այլն: Որոշ անհատների ջանքեր կարող են արդյունք տալ, բայց խնդիրը կարող է լուծվել միայն պետության ջանքերով: Խաղաղությունը հաստատում են վճռական քայլերով, անընդհատ խոսելով հայկականության մասին»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան