Թբիլիսիում կրկին ցույցեր են

Լուրեր

14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում, ZIL-ը՝ նվեր․ ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
Բոլորը

«Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունն այսօր կրկին բողոքի ակցիա է անցկացնում Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում՝ ի աջակցություն Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, հաղորդում է Ալիք Մեդիան։

ՄԱՇ նախագահ Նիկա Մելիան ամբիոնից դիմել է Ռուսթավելի պողոտայում հավաքված քաղաքացիներին և ասել, որ հանրահավաքը չի ցրվի այնքան ժամանակ, քանի դեռ Միխեիլ Սաակաշվիլիին հիվանդանոց չեն տեղափոխել։

Ըստ Նիկա Մելիայի՝ Էկա Խերխեուլիձեն այս պահին Գլդանիի 18-րդ կառույցում հանդիպում է դատապարտված նախկին նախագահի հետ, որից հետո հայտնի կդառնա, թե ինչ որոշում կկայացնի Սաակաշվիլին և կհամաձայնի արդյո՞ք Գորիի զինվորական հոսպիտալ տեղափոխվելու առաջարկին։

«Այստեղ գալու ճանապարհին մեզ տեղեկացրին, որ Միխեիլ Սահակաշվիլիին կտեղափոխեն Գորիի հիվանդանոց։ Մեր ոչ բռնի պայքարը հանգեցրել է նրան, որ միջազգային հանրությունը ամեն ժամ աջակցող հայտարարություններ է անում»,- հայտարարել է Նիկա Մելիան։

Ըստ ՄԱՇ նախագահի՝ իշխանությունները գիտեին, որ ընդդիմությունը Ռուսթավելիի պողոտայում հավաքվել է կոնկրետ պլանով և ընտրել է բողոքի շատ բուռն, բայց ոչ բռնի ձև։

Նիկա Մելիան չի հստակեցրել, թե ինչ ծրագրեր ունեն ցուցարարները, սակայն նշել է, որ 33 տարի Վրաստանում նման բողոքի ակցիա չի եղել։

«Այսօր մենք ստիպեցինք ռեժիմին ու իշխանությանը անել մեր արած հայտարարությունը։  Նրանք շատ լավ գիտեին, թե ինչ ենք անելու այսօր, դա էլ է լինելու ոչ բռնի, բայց շատ ավելի սուր»,- ասել է Մելիան։

Մելիայի խոսքով՝ այսօրվա հայտարարության համաձայն՝ իշխանությունն ընդունել է պարտությունը և նահանջել, սակայն պայքարը շարունակվում է, նրա գնահատմամբ՝ «Վրացական երազանքը» բռնազավթել է իշխանությունը։

Ցույցի ժամանակ հանդես է եկել նաև Գիգի Ուգուլավան։ Նա հայտարարել է, թե արդեն երկու ամիս է՝ Կոբախիձեին ու Իվանիշվիլիին (իշխող ուժի հիմնադիր-առաջնորդներին, խմբ․) խնդրում են, որ լուծեն Սաակաշվիլիին հիվանդանոց տեղափոխելու խնդիրը։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արդեն 50 օր է, ինչ հացադուլ է հայտարարել։ Երեկ՝ նոյեմբերի 18-ին, հայտնի դարձավ, որ նա առողջության վատթարացման պատճառով տեղափոխվել է Գլդանի բանտի վերակենդանացման բաժանմունք, կորցրել է գիտակցությունը։