Ունենք Հայաստանում հիմնված և գործող մեկ միլիարդ դոլարը գերազանցող կապիտալով ընկերություն․ Հակոբ Արշակյանը՝ «Silicon Mountains 2021» գագաթնաժողովին

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում նոյեմբերի 19-ին ներկա է գտնվել Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կազմակերպած «Silicon Mountains 2021» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովին. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Գագաթնաժողովի հատուկ հյուրն էր «Սինոփսիս» ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Դր. Չի-Ֆուն Չանը, ով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար արժանացել է Global IT Award 2020 ՀՀ պետական մրցանակի:

Գագաթնաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Նա շնորհավորել է Դր. Չի-Ֆուն Չանին նման բարձր պարգեւի արժանանալու համար՝ նշելով, որ Հայաստանի համար մեծ պատիվ է ընդունել տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ մարդկանց, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել համաշխարհային տեխնոլոգիական զարգացման վրա:

Խոսելով ոլորտի զարգացման մասին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ նախորդ գագաթնաժողովից հետո նորաստեղծ հարյուրավոր ընկերություններ ստացել են պետական հարկային արտոնություններ: «Ունենք Հայաստանում հիմնված եւ գործող մեկ միլիարդ դոլարը գերազանցող կապիտալով ընկերություն»,-որպես ոլորտում կարեւոր ձեռքբերում՝ ընդգծել է Հակոբ Արշակյանը եւ հավելել, որ նման ընկերությունները մեր երկրի զարգացման շարժիչ ուժն են:

«Հայաստանում ինժեներների թիվը գերազանցում է 20.000-ը, ինչը խոստումնալից է հաջորդ տարիներին ոլորտում առավել մասշտաբային աճ արձանագրելու համար»,-ասել է Հակոբ Արշակյանը: ԱԺ նախագահի տեղակալը ոլորտի զարգացման առումով շեշտել է պետական հոգածության, սկսնակ ընկերություններին աջակցող պետական ծրագրերի կարեւորությունը եւ ներկայացրել տեխնոլոգիական կրթության զարգացման ոլորտում կատարվող քայլերը:

«Խնդիր ունենք Հայաստանում միջին եւ բարձր մակարդակի, փորձառու պրոֆեսիոնալների ներգրավման: Մեր բոլոր ընկերությունները փաստում են այս մարտահրավերը»,-շեշտել է խորհրդարանի փոխխոսնակը: Այս առումով նա տեղեկացրել է, որ «Օտարերկրացիների մասին» եւ այլ օրենքներում ընդունված փոփոխությունները դյուրացնում են Հայաստանում արտասահմանցի մասնագետների համար ապրելու եւ աշխատելու իրավունքի տրամադրման գործընթացը: 2022 թ. հունվարից առցանց հարթակի միջոցով գործատուները եւ մասնագետները կարող են դիմել եւ ստանալ Հայաստանում ապրելու եւ աշխատելու իրավունք:

Գագաթնաժողովի ընթացքում ելույթ են ունեցել նաեւ ՀՀ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, «Սինոփսիս» ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր համատնօրեն Դր. Չի-Ֆուն Չանը: Քննարկվել են խելացի լուծումների կիրառման եւ տնտեսության թվայնացման հեռանկարները, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ուղղությունները, թվային տեխնոլոգիաների անհրաժեշտությունը բիզնես ոլորտում, թվային տնտեսության մարտահրավերները: