Հայ վարորդների «հակահարվածը» ադրբեջանցիներին․ Բաքվի փողոցները կաթվածահար են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

«Հայեր ջան, ուրեմն ֆլեշմոբ ենք հայտարարում ադրբեջանցիների դեմ, որովհետև իրենք էլ մեր դեմ են սկսել»․ սոցիալական կայքերից մեկում այսպիսի գրառում էր արել տաքսի ծառայության մի վարորդ։

Բանն այն է, որ նոյեմբերի 16-ին՝ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի ֆոնին, ակտիվացել էին ՀՀ-ում գործող «Յանդեքս» տաքսի ծառայությանը կեղծ պատվերներ ուղարկող ադրբեջանցիները: Աշխարհի տարբեր կետերում ապրող ադրբեջանցիները, միավորվելով տելեգրամյան ալիքների տարբեր խմբերում, փորձել էին զանգվածային կեղծ պատվերների միջոցով կաթվածահար անել Երևան քաղաքի երթևեկությունը:

Այժմ ադրբեջանցիներին «հակահարված» են տալիս հայ վարորդները․ (տեսանյութն՝ այստեղ https://t.me/factoram/16975 ):

«Քաշում ենք «Bolt» ծրագիրը, տանում ենք Բաքվի վրա՝ կապ չունի, թե որ փողոցը կլինի կամ ով կգա, նենց ենք անում, որ իրենց տուն հաց տանել չկարողանան։ Հասնում են նշված վայր ու չեղարկում ենք պատվերը։ Նույն ծրագրով հնարավոր է նաև սնունդ պատվիրել, պատվիրում ենք ու տեղ հասնելուց հետո չեղարկում»,- մանրամասնում է վարորդներից մեկը։ Բաքվի փողոցներում երթևեկության կաթվածահար լինելը վկայող բազմաթիվ տեսանյութեր կան։

Ադրբեջանցիների՝ կեղծ պատվերներ իրականացնելու փորձերն էլ առաջին անգամ չեն․ սահմանային լարվածության ժամանակ նրանք տարբեր տեղեկատվական արշավներից բացի, իրականացնում են նաև նման արշավներ։ Նման հարձակումներ տեղի են ունեցել 2020 թվականի Հուլիսյան մարտերի և 44-օրյա պատերազմի օրերին։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ ադրբեջանցիներն այսպիսի նախաձեռնությունները հիմնականում կոորդինացնում են տելեգրամյան ալիքներով, սակայն, աչքի առաջ ունենալով նախորդ անգամների փորձը, մերոնք զգոն են եղել և նախապես արգելափակել։

Մարտիրոսյանը այս արշավը տեղեկատվական պատերազմ չի որակում, քանի որ մեկը մյուսին հաջորդող գործողություններ չկան։

«Նման քայլերն իմաստ ունեն այն ժամանակ, երբ որ դրանց նախորդում է այլ գործողություն։ Ադրբեջանցիները դա անում էին այն պահին, երբ փորձում էին ավելացնել խուճապային տրամադրությունները, թե չէ, մեծ հաշվով, դա ուղղակի մի քանի պատվերի և գումարի հետ է կապված»,- ասաց մեդիափորձագետը։

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ սրանք այնպիսի քայլեր են, որոնք պարզապես նյարդայնացնում են մի քանի տասնյակ մարդկանց։

Արփի Հակոբյան