ԱՄՆ-ը կարող է չճանաչել Պուտինի լեգիտիմությունը 2024-ից հետո․ բանաձևի նախագիծ է ներկայացվել Կոնգրես

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Դեմոկրատ Սթիվ Քոհենը և հանրապետական Ջո Ուիլսոնը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել 2024 թվականից հետո Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահ չճանաչելու մասին բանաձևի նախագիծ։ Այն հրապարակել է Սթիվ Քոհենի մամուլի ծառայությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կոնգրեսականները մանրամասն փաստարկներ են ներկայացնում, թե ինչու «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2024 թվականի մայիսի 7-ից հետո պաշտոնավարելու ցանկացած փորձ պետք է երաշխավորի ԱՄՆ-ի կողմից չճանաչումը»:

Նրանք հիշեցնում են, որ Ռուսաստանը, որպես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրախորհրդի անդամ, կապված է մարդու իրավունքների և օրենքի գերակայության միջազգային պարտավորություններով և 1993 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունված ՌԴ Սահմանադրության 81-րդ հոդվածի 3 կետով, որ հստակորեն նշում է, որ «միևնույն անձը չի կարող զբաղեցնել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ավելի, քան երկու անընդմեջ ժամկետ»:

Փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության փոփոխությունների քվեարկությունը, որը Պուտինին թույլ է տվել «զրոյացնել» իր նախագահության ժամկետները և կրկին առաջադրվել այդ պաշտոնում 2024 թվականի մայիսի 7-ից հետո, երբ նրա լիազորությունների ժամկետը լրանում է, չի կարող օրինական համարվել բազմաթիվ խախտումների պատճառով։

Կոնգրեսականները հիշեցրել են «զբոսայգիների նստարաններին, մեքենաների բեռնախցիկներին և առևտրային սայլակների վրա քվեարկության», զանգվածային կեղծիքների մասին հաղորդումների, ընդդիմությանը փոփոխության դեմ հրապարակավ արտահայտվելու հնարավորությունից զրկելու և ԵԱՀԿ-ից և ԵԽ-ից միջազգային դիտորդներին մերժելու մասին:

Տաթև Ֆռանգյան