Վրաստանի իշխանությունները Սաակաշվիլիի ուշաթափությունից հետո պատրաստ են նրան տեղափոխել զինվորական հոսպիտալ

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Վրաստանի իշխանությունները չեն բացառել երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի տեղափոխումը Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ, որը գտնվում է պաշտպանության նախարարության ենթակայության տակ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն, գրում է «Նովոստի Գրուզիան»։

«Առաջարկում ենք նրան տեղափոխել ՊՆ-ի Գիորգի Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալ։ Սա այն վայրն է, որտեղ նրա առողջությունն ու կյանքը առավելագույնս պաշտպանված կլինեն պետության կողմից»,- ասել է Բրեգաձեն։

Նա հավելել է, որ տեղափոխության որոշումը պետք է կայացնի անձամբ Սահակաշվիլին։ Նա նաև զգուշացրել է, որ «ընդդիմադիրների կողմից որևէ սադրանքի դեպքում», որը կարող է խանգարել տեղափոխման ընթացակարգին կամ բուժանձնակազմի աշխատանքին, Սաակաշվիլիին անմիջապես կվերադարձնեն բանտային հիվանդանոց։

Բրեգաձեն հայտարարել է, որ Միխայիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի բարելավումից հետո նրան կվերադարձնեն Ռուսթավիի թիվ 12 բանտ, սակայն Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցների կողմից սադրանքի դեպքում նախկին նախագահին կվերադարձնեն Գլդանիի բանտի բուժհաստատություն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին՝ հացադուլի 49-րդ օրը, Սահակաշվիլին Գլդանիի բանտի հիվանդանոցում կորցրել է գիտակցությունը, որից հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Քրեակատարողական հիմնարկի բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը։

Տաթև Ֆռանգյան