ՌԴ-ի ավիակործանիչն ինչո՞ւ չկանխեց ադրբեջանական անեքսիան․ ռուսների աչքի առաջ են հարձակվել, միամիտ չե՛նք․ Ստյոպա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.03.2026 | 19:25
Սերո Խանզադյան փողոցում տներ են այրվում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
31.03.2026 | 19:12
Փաշինյանը եկեղեցու միջադեպի քրեական վարույթով տուժող ճանաչվե՞լ է․ ՔԿ-ն չի մանրամասնում
31.03.2026 | 19:00
Սամվել Կարապետյանի եղբայրը Սերժ Սարգսյանի ամենաբարձր պաշտոնյաներից էր, ո՞նց կապ չունի ՀՀԿ իշխանության հետ․ Նարեկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 18:52
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է, որ իսրայելական զորքերը կմնան հարավային Լիբանանի մի մասում նույնիսկ պատերազմից հետո
31.03.2026 | 18:34
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, թե «առաջիկա օրերը վճռորոշ կլինեն» Իրանի դեմ պատերազմում
31.03.2026 | 18:25
Ժաննա Անդրեասյանն ու Հոսեյն Սիմայի Սարրաֆին քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային հարցեր
31.03.2026 | 18:17
UFC-ի նախկին չեմպիոն․ Արման Ծառուկյանը լեգենդ է դառնում
31.03.2026 | 18:10
Փաշինյանը Մոսկվա է մեկնում // Գրավից մինչև կալանքի միջնորդություն՝ եկեղեցու միջադեպի մասնակիցների համար. ԼՈՒՐԵՐ
31.03.2026 | 18:02
Վարորդը 100 դոլար կաշառք է առաջարկել պարեկներին արձանագրություն չկազմելու համար
31.03.2026 | 17:49
Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է Եվրոպայի լավագույն կին ծանրորդի կոչմանը
31.03.2026 | 17:43
Նորաշենում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
31.03.2026 | 17:34
Իտալիան ԱՄՆ-ին արգելել է մուտք գործել Սիցիլիայի ավիաբազա
31.03.2026 | 17:25
Մեկ օրում հայտնաբերվել է 6 հետախուզվող․ ՆԳՆ
31.03.2026 | 17:14
Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիան «շատ անօգուտ է Իրանի հարցում»
31.03.2026 | 17:06
400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը հանվել է․ Քաղաքաշինության կոմիտե
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ

-Ադրբեջանի ռազմական շանտաժի ժամանակ ՌԴ-ն չաջակցեց ՀՀ-ին: Սա նշանակո՞ւմ է, որ Մոսկվան, եթե նույնիսկ անմիջապես չի մասնակցում այդ շանտաժին, ապա գոնե համերաշխվում է ադրբեջանական գործելաոճի հետ, թույլ է տալիս, որ Ադրբեջանը ռազմական էսկալացիաներով սրի իրավիճակը, ինքը օգնություն ցույց չի տալիս ՀՀ-ին, տանում են դեմարկացիայի և դելիմտացիայի։ Եվ արդյո՞ք միայն ա՛յդ պարտադրանքը կա ՀՀ-ի նկատմամբ, դժվար է պատկերացնել՝ Ալիևը սադրանքներով, անգամ իր համար ռիսկերով միայն դեմարկացիայի օրակարգն է ապահովում։ Չի՞ փորձում լուծել միջանցքի, Ղարաբաղից ՀՀ-ի հրաժարման պրոբլեմները։

-Ադրբեջանական օրակարգում կան այդ հարցերը, Ադրբեջանը չի թաքցնում, բայց արդյո՞ք ռուսական օրակարգում կան այդ հարցերը, ես կդժվարանամ ասել։ Այո՛, ճիշտ եք՝ ՌԴ-ն թողտվության մթնոլորտ է ստեղծել։ Հատկապես Արցախյան 44-օրյա պատերազմի, նաև՝ Դավիթ Բեկ բնակավայրի թիրախավորման ու քաղաքացիական անձանց զոհերի ժամանակ, նաև՝ Վարդենիսում, ՌԴ-ն և Վլադիմիր Պուտինը հայտարարեցին, որ կկատարեն ՀՀ-ի նկատմամբ իրենց պարտավորությունները։ Մենք չենք ուզում ճանաչել, որ այդ պարտավորությունները փոխվել են։ Ես դեռևս 2008 թվականի հունիսից ՀՀ-ում առաջին ահազանգողներից եմ եղել, ընդհուպ՝ ԱԺ-ի ամբիոնից, որտեղ հիշատակել եմ Ադրբեջանի և ՌԴ-ի միջև կնքված ռազմավարական գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որն ստորագրվեց Մեդվեդևի հետ։

Դա Վլադիմիր Պուտինի գաղափարն էր, որն այդ ժամանակ վարչապետն էր։ Ադրբեջանին ՌԴ-ն նշեց որպես ռազմավարական գործընկեր։ Դրանով ՌԴ-ն ճանաչեց Ադրբեջանի տարածային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը, ճանաչեց Արցախից փախստական դարձած ադրբեջանցիների շուտափույթ վերադարձը և որպես Մինսկի խմբի համանախագահ պարտավորվեց իրենից կախված ամեն ինչ անել այդ ուղղությամբ։ Ես գրեթե կրկնում եմ բառացիորեն այդ համաձայնագիրը։ Սա էապես փոխել է իրավիճակը։ ՌԴ-ն չի կատարելու իր ռազմավարական պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ, եթե մյուս կողմը ևս ռազմավարական գործընկեր է։

-Ընդունելի՞ է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հետևյալ բացատրությունը, թե ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին, որպեսզի վերականգնվի իր տարածքային ամբողջականությունը, և դեմարկացիայի արդյունքում կվերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Ինքնանպատակ չէ ռազմական օգնությունը կամ միջամտությունը։ Դեմարկացիան, հնարավոր է՝ 100 տարի շարունակվի, ի՞նչ երաշխիք կա, որ կվերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը։

-Օ՛յ, որտեղի՞ց այդ․․ գիտե՞ք ինչ, հարգելի՛ իշխանություններ, այսպիսի ինքնախաբեություն մի ունեցեք և ձեր ինքնախաբեությունը մի վաճառեք մեր հասարակությանը։ Այդ նույն ձևով 2010 թվականին Սերժ Սարգսյանը և իր կոալիցիոն կառավարությունը մեզ ասում էր՝ 2010 թվականից ռուսական ռազմաբազայի իրավասությունը տարածվելու է բոլորի վրա և ձեզ պաշտպանելու է։ Ի՞նչ եք կարծում, Սիսիանում տեղակայված ավիաբազան չէ՞ր կարողանում ավիակործանիչ հանել երկինք և ադրբեջանական ագրեսիայի և անեքսիայի փորձը կանխել։ Միամիտ չենք։ Մի՛ արեք այդպիսի բան։ Ես հարց ունեմ Սերժ Սարգսյանին՝ ինչո՞ւ իր գովերգած պաշտպանական մեխանիզմները չեն աշխատում։ Հիմա մի՛ արեք նույն բանը, մի՛ ստեղծեք այդ խաբկանքը։ Մեզ ՌԴ ոչ մի պաշտոնյա չի խոստացել, որ գնացեք դեմարկացիայի և Սև լճերը ձեզ ենք վերադարձնելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան