Ադրբեջանն օգտվեց ռուսական 5-րդ շարասյան ռևանշիզմից․ ջարդում են ՀՀ-ի դիմադրողականությունը․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2024 | 20:26
Կոչ ենք անում Վրաստանին վերադառնալ եվրատլանտյան ինտեգրման ուղի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
19.11.2024 | 20:12
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ղեկավար կազմը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
19.11.2024 | 20:00
Վարչապետը խնդիր է դրել՝ պատժել կոռուպցիոներներին, հետ բերել ապօրինի գույքը, համակարգերն են անբավարար աշխատել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 19:44
Կանանց դերը խաղաղության և անվտանգության ոլորտում պետք է առավել մեծանա Հայաստանում
19.11.2024 | 19:29
Մոլդովայի ոստիկանությունը հայտնել է Քիշնևում ԱԹՍ-ի ընկնելու մասին
19.11.2024 | 19:15
Ափսոսում եմ, որ Արգիշտի Քյարամյանը հեռացվեց․ շատ լավ կլինի՝ ԱԱԾ պետ նշանակվի․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 19:05
Պարոն Պետոյան, ակնկալում եմ, որ մարդ պետք է ազատվի աշխատանքից․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:52
Այլ ելույթներ՝ գաղջից, կսկիծից ու ցասումից չկա՞ն․ Ավինյանը կատակեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:41
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն Ալիևին կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպաններին, լրագրողներին և քաղակտիվիստներին
19.11.2024 | 18:32
Երևանաբնակ 100-ամյա տարեցները 1-ական մլն դրամ կստանան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:23
Պարոն Իսկանդարյան, «калькулятор»-ը հանեք, հաշվենք․ Ավինյանը տրանսպորտի վճարների մուտքերն է հաշվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:15
Վահե Ղազարյանը և այլք իշխանությանը պետք էին կեղտոտ գործերի համար․ հիմա պետք չեն՝ հեռացնում է․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:08
ՌԴ ՊՆ-ն հաստատել է՝ Ուկրաինան առաջին անգամ ATACMS հրթիռներով հարվածել է Ռուսաստանին
19.11.2024 | 18:00
Գերմանիայի ԱԳ նախարարը Երևան է գալիս, Կիևն արևմտյան հրթիռներով առաջին հարվածներն է հասցրել ՌԴ-ին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2024 | 17:51
Հաջորդ ընտրություններին մարդիկ պետք է հիշեն, թե այս թանկացումը իրենց ով է նվիրել․ Հայկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի զրուցակիցը «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն է

-Հայաստանը և Վրաստանը հրավիրվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած Ժողովրդավարության գագաթնաժողովին, և վարչապետ Փաշինյանն ընդունել է այդ հրավերը։ Հայ-վրացական օրակարգի բազմազանությունը, այդ թվում՝ ժողովրդավարության շուրջ, չափազանց կարևոր են, հատկապես՝ ոչ ժողովրդավար հարևաններ ունենալու պարագայում։ Դուք ռիսկ չե՞ք տեսնում, որ ճնշումների, սադրանքների, ռազմական էսկալացիաների, ՀՀ ինքնիշխանությունը թուլացնելու, ներքին դիմադրողականությունը ջարդելու միջոցով փորձ արվի մեզ տեղավորել «3+3» ձևաչափում։ Շատ մեծ ռիսկեր կան, որ այդ դեպքում Արևմուտքի հետ աշխատանքի ճանապարհը կփակվի։ Այսօր դժվար վիճակում ենք գտնվում և բռնապետական տարատեսակ ակումբներում տեղավորելը, միգուցե, հեշտ թվա։ Ինչպե՞ս սրան դիմակայել։

-Այո՛, եթե մենք քայլեր չձեռնարկենք և արևմտյան գործընկերների հետ անհրաժեշտ աշխատանք չիրականացնենք, մեզ խցկելու են այնտեղ, ուր հեռանկարները պայծառ չեն լինելու և մեր վիճակն ավելի է ծայրահեղ վատանալու։ Իսկ մեր վիճակը իսկապես աղետալի է, առանց վախենալու դա պետք է նշել, բայց այդ իրավիճակից դուրս գալու ելքերը չափազանց մեծ են։ Աշխարհի մոտ մեծ պատրաստակամություն կա՝ մեզ հետ քննարկելու այս վիճակից դուրս գալու ելքերը։ Մենք չենք կարող օրնիբուն լալահառաչ արձանագրումներ անել մեր անպաշտպան սահմանների վիճակի վերաբերյալ։

Մենք հստակ պիտի քայլերի դիմենք, և պետք է նշեմ՝ կարող ենք շատ արագ մեր սահմանների, օդային պաշտպանության հարցը կարգի բերել, մենք կարող ենք պաշտպանական անհրաժեշտ ծածկույթ ապահովել։ Գերիներին և գերեվարումներին նվիրված քննարկումները քննադատելի են մինչև վերջին մակարդակը։ Մենք անձնազոհություն ենք պահանջում մեր զինվորներից, միաժամանակ՝ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը պատշաճորեն չի իրականացնում այն քաղաքական և դիվանագիտական աշխատանքը, որը կարող է թիկունքային ապահովում իրականացնել և մեր զինվորների ծառայությունն ավելի տանելի դարձնել, և գերեվարվելու հեռանկարները անհնար կդառնան։

-Ի՞նչ հնարավորություններ կան՝ այդ անվտանգային հարցերը լուծելու, ինչպես, ասենք, գերեվարումների խնդիրը, որ այսօր չափազանց սուր պրոբլեմ է ադրբեջանական սահմանին։

-Երբ մեր դիվանագիտական առանձին օղակներ Միացյալ Նահանգների և Արևմուտքի հետ առհասարակ խոսում են գերեվարության անթույլատրելիության մասին, և որ Ադրբեջանին պետք է ճնշել, որ նա գերի չվերցնի մեր զինվորներին, ես կարծում եմ՝ դրանից առաջ մենք շատ լուրջ աշխատանքի շուրջ քննարկման անհրաժեշտություն ունենք։ Նույն ԱՄՆ-ի հետ ստեղծել պայմաններ, որ գերեվարվելն անհնար դառնա, և այսպիսի քննարկումն անտեղի և անիմաստ կլինի ընդհանրապես։ Սա է, որ պետք է դառնա մեր երկկողմ հարաբերությունների առանցքը, և ես այս իմաստով ուզում եմ առանձնահատուկ կանգ առնել համայնքի վրա, ԱՄՆ-ի քաղաքականությունն է՝ կարևոր դեր վերապահել հայ համայնքին և լոբբիստական խմբերին։ Ես հանդիպել եմ Հայկական համագումարի գործադիր տնօրենին, ով արտակարգ կերպով պատկերացնում է՝ ինչ ահռելի անելիքներ կան ՀՀ անվտանգային կարողությունները զարգացնելու ուղղությամբ ԱՄՆ-ի հետ, բայց անհրաժեշտություն կա ազդակների և գետնի վրա հարաբերությունների, երկխոսության անհրաժեշտություն կա։ Դրան նպաստող շատ մեծ լոբբիստական շարժում կա, որը կարող է մեր նախանշածը ԱՄՆ-ի հետ առաջ տանել բոլոր հարթակներում։

Դուք ՀՀ-ի դիմադրողունակության մասին խոսեցիք․ առհասարակ շատ մեծ անելիք կա այստեղ ՀՀ-ի ներսում։ Վախերը, որ նկարագրում եք, խանդերը՝ անվտանգության հետ կապված, առաջանում են այն պահին, երբ մենք հայտարարում ենք Ժողովրդավարության համաժողովին մասնակցելու մասին։ Դրանք շատ գեներացվում են ներքին շրջանակներից։ Դրան ջերմեռանդորեն արձագանքում է Ադրբեջանը՝ շատ լավ հասկանալով, որ ինքը հետ է մնում ժողովրդավարության տեսանկյունից քաղաքակիրթ աշխարհից, Ադրբեջանն ու Թուրքիան հրավիրյալների կազմում չեն, և մենք հասկանում ենք՝ դա ինչ է նշանակում իրենց համար։ Նրանք, հիմնվելով ներքին՝ ռուսական 5-րդ շարասյան տրամադրությունների և նրանց ակնկալիքների վրա, որ բերում են ռևանշիզմի, տալիս են այն նյութը, որ ՀՀ-ում ապահովվում է ռուսականության և հակառուսականության ընդհանուր ֆոն, դա էլ տեղափոխվում է ՌԴ, ուր իր հետևանքներն է ունենում, և ազդում ռուսական քաղաքականության վրա տարածաշրջանում, և մասնավորապես՝ ՀՀ-ի հետ իր հարաբերությունները կառուցելիս, և հատկապես այն խնդիրների վրա, որոնք վերաբերվում են ՀՀ-ին և Արցախին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան