ՌԴ-ն անելիք ունի և չդիմելու պարագայում էլ պետք է համագործակցությունն իրականություն դառնար. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
18.05.2026 | 21:10
Փաշինյանի պոռթկումները․ մի քանի միջադեպ` մեկ օրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:00
ՌԴ-ից մեծ կախվածության ունենք, բայց թշնամանքին և հարաբերություն խզելուն կողմ չենք, այլ ունենալ ճիշտ գործընկերություն․ Շահեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 20:49
Ինժեներ՝ 70 հազար դրամ աշխատավարձով․ ինչ է հայտարարագրել «Ալյանս»-ի առաջին համարը
18.05.2026 | 20:36
Էժանի մեկը, կաշառակեր, գետինը մտնես ծախված ստահակ․ Փաշինյանը՝ Փոստանջյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ ստանալու համար աջակցություն, որպեսզի առաջին հերթին վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը, և հենց այս կոնտեքստում է պետք դիտարկել ՌԴ առաջարկը։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ ՌԴ-ից ստացված դեմարկացիայի վերաբերյալ առաջարկի մասին հարցին ի պատասխան։

«Այս գործընթացի արդյունքում ակնկալվում է, որ այդ խնդիրը կլուծվի, և ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։ Հետևաբար՝ ինքնանպատակ չէ Ռուսաստանի ռազմական օգնությունը կամ ռազմական միջամտությունը»,- ասաց նա։

ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով էլ՝ գոյություն ունի ՀՀ-ՌԴ ռազմաքաղաքական համաձայնագիր, բացի այդ՝ Ռուսաստանը հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորն է։

«Եվ հենց դրա համար էլ Ռուսաստանն անելիք ունի, և նույնիսկ չդիմելու պարագայում էլ այդ համագործակցությունը պետք է իրականություն դառնար։ Չնայած տեսնում եք, որ վերջին օրերին ինչպիսի շահարկում է գնում, որ Ռուսաստանին մենք պահանջներ ենք ներկայացնում։ Մենք պահանջ չենք ներկայացնում, պարզապես ուզում ենք, որպեսզի պայմանագրի բոլոր կետերը ճիշտ ժամանակին իրականություն դառնան»,- հավելեց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։