ԵՏՄ-ում կզարգացնեն համագործակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում

Լուրեր

04.08.2026 | 16:40
Հարցնում ենք` Տիգրանաշենը հնարավո՞ր է հայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխան չկա. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:32
MMA-ի պատմության 5 մեծագույն մարտիկները՝ ըստ Արման Ծառուկյանի
04.08.2026 | 16:27
ԵՄ-ն միասնական է Սեուտայի ճգնաժամի հարցում․ ՆԳ նախարարների արտահերթ տեսակոնֆերանսն ավարտվել է
04.08.2026 | 16:23
AI-ը լավ բաներ չասաց Կոնջորյանի մասին. ձեր նման լինեինք,«թալանչի» էինք ասելու ձեզ. Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:17
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությունը հասանելի է դարձել․ ԵԱՀԿ գործող նախագահ
04.08.2026 | 16:14
Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ
04.08.2026 | 16:09
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 16:07
Մեզ այդպիսի տեղեկություն հայտնի չէ․ ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ ԵՄ-ի միգրանտներին ՀՀ ուղարկելու առաջարկի մասին
04.08.2026 | 16:00
Պատգամավորները Կոնջորյանին ընտրում են ԱԺ փոխնախագահ. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 16:00
Շարուանակո՞ւմ եք «կառավարության» նիստերը, հարցերը ո՞ր երկրի ԱԺ եք ուղարկում․ Արթուր Հովհաննիսյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:53
«Զանգեզուրի միջանցքը» բացվելու դեպքում Ստամբուլից հնարավոր կլինի մեքենայով կամ գնացքով հասնել Բաքու․ այնքան էլ հեռավոր հեռանկար չէ․ Հաջիև
04.08.2026 | 15:45
Տաջիկստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 15:37
Բայրամովը հայտարարել է, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում
04.08.2026 | 15:31
Ես բարեգործություն արել եմ, երբ Փաշինյանը դեռ ծնված չէր. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:28
Ֆլիկը չի բացառել, որ Յամալի խաղային դիրքը կարող է փոխվել «Բարսելոնայում»
Բոլորը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոյի հետ: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սննդամթերքի անվտանգությանը, դրա վերահսկողությանը, այդ ոլորտի միջազգային ստանդարտներին ու ազգային օրենսդրությունը դրանց համապատասխանեցնելու հետ կապված հարցեր:

Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի կառուցվածքը, գործառույթները, ազդեցության ոլորտներն ու այն խնդիրները, որոնց առկախումը կարող է խոչընդոտել առավել արդյունավետ աշխատանքին: Նա շեշտել է միջազգային համագործակցության, իրավական ակտերի փոխհամաձայնեցման և պարզեցված վերահսկողության անհրաժեշտությունը:

Վիկտոր Նազարենկոն խոսել է ԵԱՏՄ մաքսային տարածքում մարդու առողջության և կյանքի, կենդանիների և բույսերի, շրջակա միջավայրի համար անվտանգ արտադրանքի ազատ շրջանառության համար միասնական իրավական դաշտի ստեղծման մասին՝ նշելով, որ այս ուղղությամբ տեխնիկական կանոնակարգերը հիմանկանում կան և ազգային օրենսդրությունը պետք է դրանց հետ հնարավորինս համահունչ լինի:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են սննդամթերքում հակաբիոտիկների մնացորդային քանակների և այլ վնասակար նյութերի հայտնաբերման, հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության դեմ պայքարի խնդիրներին՝ հատուկ ընդգծելով դրանց կարևորությունն ու խստորեն վերահսկելու անհրաժեշտությունը:

Երկուստեք շեշտվել է սննդամթերքի անվտանգության ոլորտում հետագա համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։