Հայաստանը բազմակենտրոն աշխարհի ընձեռած լայն հնարավորությունների օգտագործման ակնառու օրինակ է. Վիգեն Սարգսյան

Լուրեր

29.09.2026 | 13:40
Կաթնամթերքի արտահանումը նվազել է մոտ 80%-ով․ ՌԴ սահմանափակման ազդեցությունը 
29.09.2026 | 13:31
Ալբերտ Հովհաննիսյանի նկարը կվերականգնվի, բայց ոչ նույն տեղում. տարբերակներ են քննարկվում
29.09.2026 | 13:20
COP 17-ը հնարավորություն կտա գենդերային հավասարության ակտիվիստների ցանցի մաս դառնալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ելույթ է ունեցել Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 7-րդ համաժողովի ընթացքում: Ներկայացնում ենք ելույթից մի հատված.

 

«Գլոբալ» և «անվտանգություն» հասկացությունների վերափոխումը արմատապես փոխում է բոլոր մակարդակներում դերակատարների փոխհարաբերությունների կառուցվածքը: Ընդ որում, «բազմակենտրոնություն» հասկացությունն ինքնին բացառում է դերակատարներից որևէ մեկի հաղթանակի հնարավորությունը զրոյական արդյունքով «խաղում»՝ անկախ իր ունեցած կարողություններից և ռեսուրսներից: Փոխգործողության թեմաների բազմազանության ավելացման, հիմնական խաղացողների կազմի ընդլայնման, տեղեկատվության փոխանակման և որոշումների կայացման արագությունների ավելացման պայմաններում միջազգային հանրությունը, այսինքն՝ նրա բոլոր դերակատարները` սկսած պետություններով և վերջացրած քաղաքացիական հասարակության ինստիտուտներով, մամուլով և կորպորացիաներով, համաշխարհային կրոններով և ոչ պաշտոնական միավորումներով, պարզապես «դատապարտված են», այս բառի ամենադրական իմաստով, ներգրավվելու փոխգործակցության մշտական գործընթացում` փոքր, միջին և մեծ արդյունքներով, որոնք ոչ միայն չեն բացառում առաջընթացը և մյուս բոլոր դերակատարների ամրապնդումը, այլ ընդհակառակը՝ ենթադրում են հենց դա:

Առաջին տպավորությունն այն է, որ այսպիսի աշխարհակերտվածքը ամենադժվարինը կլինի փոքր տեսակարար կշռով (բնակչությամբ, տարածքով, ռեսուրսներով) երկրների համար: Սակայն այսպիսի պատկերացումը չի հաստատվում իրերի առկա դրությամբ: Ավելին, անցումը երկբևեռությունից բազմակենտրոնության հավանաբար գլոբալ հանրույթի ամրապնդման և դինամիկ զարգացման գլխավոր երաշխիքն է: Ընդ որում, աճի և դինամիկ զարգացման լայն հնարավորություններ են բացվում ոչ միայն խոշոր, այլև շատ ավելի համեստ խաղացողների համար: Ասվածը կհիմնավորեմ երեք հիմնական փաստարկով:

1. «Բազմակենտրոնությունը» կտրուկ կրճատում է զրոյական արդյունքով խաղի հեռանկարները: Այսպիսի արդյունքով խաղում վատագույնն այն է, որ միշտ շահած է դերակատարներից միայն մեկը, և ոչ միայն պարտվածը, այլև մնացած բոլորը մնում են ձեռնունայն: «Բազմակենտրոն» աշխարհում բոլորը, թեկուզև տարբեր աստիճանով, կարող են փոխադարձ շահեկան պայմաններով ավարտել «գործարքների» մեծամասնությունը:

2. «Բազմակենտրոնությունը» չի ենթադրում բաժանում սև-սպիտակ աշխարհի, և բազմակենտրոն գործարքների ցանցերից մեկում սերտ փոխգործակցությունը չի բացառում դերակատարների այս կամ այն խմբի միջև նույնպիսի սերտ համագործակցություն մեկ այլ ցանցում: Սա բաց է պահում հաղորդակցության և երկխոսության ուղիները, միջազգային հանրության բոլոր մասնակիցերի համար ձևավորելով բազմաթիվ «հարմարավետության գոտիներ»:

3. Եվ վերջապես, «բազմակենտրոնությունը» գործընթացը չի դարձնում նպատակի պատանդ: «Բազմակենտրոնությունը» ենթադրում է փոխադարձ հարստացման գործընթաց տեղեկատվությամբ, հմտություններով և ռեսուրսներով փոխանակման միջոցով:

Բազմակենտրոն աշխարհի ընձեռած լայն հնարավորությունների օգտագործման ակնառու օրինակ է Հայաստանը: Անկախության առաջին օրերից ի վեր մենք հաճախ լսել ենք, որ պետք է կատարել աշխարհաքաղաքական ընտրություն «կամ, կամ» սկզբունքով: Այս մասին գրել են մեր տեղական և միջազգային փորձագետները, սրա մասին բազմիցս ասել են մեր խորհրդարանի այս կամ այն խմբակցության ներկայացուցիչները, սա են մեզ պնդել մի շարք երկրների պատվիրակները, ովքեր գլուխ էին կոտրում` փորձելով դիվիդենտներ քաղել ուժային այս կամ այն կենտրոնի նկատմամբ ցուցադրական ատելությամբ:

Մեր մոտեցումը մշտապես բխել է այն համոզմունքից, որ երկրի դիրքորոշումը այս կամ այն գործընթացի, առավել ևս՝ այլ պետությունների հետ փոխհարաբերությունների նկատմամբ, պետք է հիմնված լինի փոխադարձ խորը հարգանքի և ընդհանուր, համատեղ պատմությանը և արժեհամակարգին հարիր վերաբերմունքի վրա, որոնց շուրջն էլ կառուցվում է քաղաքականությունը: Եվ սա առաջին հերթին վերաբերում է անվտանգության խնդիրներին:

Անկասկած, Հայաստանը լուրջ ջանքեր է գործադրում, որպեսզի և մեր ընկերների ու դաշնակիցների, առաջին հերթին՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, և մեր գործընկերների համար ակնհայտ լինի, որ մեր քաղաքականությունը կառուցվում է ոչ թե տարածաշրջանային և գլոբալ դերակատարների դիմակայության մանիպուլյացիայի գոտում, այլ ընդհակառակը՝ նրանց շահերի բախման կետում: Իհարկե, «բարյացակամորեն» տրամադրվածները ամենուր են, ովքեր լոբիստների, ԶԼՄ-ների, հետազոտական կենտրոնների միջոցով փորձում են Արևմուտքին Հայաստանը ներկայացնել որպես «Ռուսաստանի կառավարման տակ գտնվող խամաճիկային պետություն», իսկ Ռուսաստանի աչքում՝ որպես «փախստակ, որը փորձում է միաժամանակ նստել երկու աթոռի վրա»:

Բարեբախտաբար, «բազմակենտրոն աշխարհի» բոլոր կենտրոնների հետ հարաբերությունների համակարգի զարգացման ուղղությամբ Հայաստանի հետևողական ու թափանցիկ քաղաքականությունը տալիս է իր արդյունքները: Բառացիորեն մի քանի շաբաթ առաջ անցկացված անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովի շրջանակներում կայացած նիստին` նվիրված Եվրոպայի և Ռուսաստանի միջև հարաբերություններին, բոլոր ելույթ ունեցողները, ինչպես Ռուսաստանի Դաշնությունից, այնպես էլ եվրոպական կառույցներից, բերում էին Հայաստանի օրինակը՝ որպես փոխգործողության իր ձևաչափերը առավել արդյունավետորեն համադրող երկրի: