Միխայիլ Սաակաշվիլին ընկել է․ նրան պատգարակով տարել են

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին իր փաստաբանների հետ հանդիպումից հետո վայր է ընկել, և բանտային հիվանդանոցի աշխատակիցները նրան պատգարակով տարել են։ Այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբաններից Բեքա Բասիլայան։

Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել հոկտեմբերի 1-ին՝ ձերբակալության օրը։ Նոյեմբերի 8-ից նա գտնվում է Թբիլիսիի Գլդանիի թիվ 18 բանտի հիվանդանոցում։

«Մենք ավարտեցինք մեր հանդիպումը Միշայի հետ։ Երբ նա դուրս էր գալիս սենյակից, սայթաքեց և ընկավ: Հետո պատգարակ էր անհրաժեշտ… Ընկնելուց հետո ես ոչ մի բառ չլսեցի Միշայից»,- պատմել է Բասիլայան:

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք Սաակաշվիլին կորցրել է գիտակցությունը, փաստաբանն ասել է, որ դեպքից հետո Վրաստանի նախկին նախագահն աչքերը չի բացել։

«Սպուտնիկ»-ի վրացական ծառայությունը նշում է, որ նախկին նախագահի առողջական վիճակի մասին դեռ պաշտոնական տեղեկություն չկա։

Տաթև Ֆռանգյան