ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միացյալ Նահանգները մեծ կարևորություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի, դեսպան Իգոր Խովաևի, դեսպան Բրայս Ռոքֆոյի և դեսպան Անջեյ Կասպրշիկի շարունակական աշխատանքին։ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում այս մասին հայտարարել է կառույցում ԱՄՆ գործերի հավատարմատար Քորթնի Օվսթրիանը, տեղեկանում ենք ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության կայքից։

«Մենք հանձնառու ենք օգնել կողմերին՝ համապարփակ լուծումներ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած բոլոր հարցերի շուրջ։ Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլորիդ՝ ներառյալ բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավարին, ձեր զեկույցների և թարմացումների համար»,- ասել է Օսթրիանը:

Նա նշելով, որ 2020 թվականի նոյեմբերի Մշտական խորհրդի վերջին նիստից հետո «իրավիճակը կայունացել է, սակայն մնում է փխրուն»։

«Այս շաբաթ ընդգծեց այդ փխրունությունը: Մենք ցավում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հայկական և ադրբեջանական զորքերը բախվել են, և որ այս բռնությունը հանգեցրել է զոհերի։ Այս վերջին իրադարձությունները նոր հրատապություն են հաղորդում համապարփակ կարգավորման անհրաժեշտությանը։ Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին՝ պահպանել հրադադարը և անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաէսկալացման համար, ինչպես նաև զերծ մնալ հրահրող հռետորաբանությունից, սադրիչ գործողություններից ու հայտարարություններից։ Մենք խրախուսում ենք կողմերին՝ հիմնվել Նյու Յորքում և Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների ու համանախագահների վերջին հանդիպումների առաջընթացի վրա՝ շարունակելով ուղիղ երկխոսությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը: Մենք նաև կոչ ենք անում կողմերին՝ հետաքննել մարդու իրավունքների ոտնահարումների ու միջազգային մարդասիրական իրավունքի խախտման վերաբերյալ բոլոր մեղադրանքները»,- ասել է ԱՄՆ ներկայացուցիչը։

Նա շնորհակալություն է հայտնել դեսպան Կասպրշիկին և նրա թիմին աշխատանքի համար՝ նշելով, որ այդ աշխատանքն անփոխարինելի է և վայելում է ԱՄՆ-ի լիակատար աջակցությունը։

«Հակամարտության շատ հարցեր մնում են չլուծված, սակայն չի կարող լինել ռազմական լուծում։ ԱՄՆ-ն հանձնառու է աշխատել կողմերի հետ՝ գտնելու տևական ու խաղաղ կարգավորում՝ հիմնված մասնակից պետությունների կողմից ճանաչված սկզբունքների վրա, որոնք են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների հավասար իրավունքներն ու ինքնորոշումը, ինչպես նշվում է Հելսինկյան եզրափակիչ ակտում»,- եզրափակել է ելույթը Քորթնի Օվսթրիանը։

 

Էմմա Չոբանյան