Կրթության համակարգի և տնտեսության իրական հատվածի միջև որոշակի խզում է առաջացել. ԿԳՆ-ն ուսումնական նոր մոդուլ է ներդնում

Լուրեր

12.12.2024 | 18:32
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
12.12.2024 | 16:38
 Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
Բոլորը

Հայաստանի երեք տարածաշրջանային քոլեջներում կներդրվի ուսումնական նոր մոդուլ՝ սառեցման և օդորակման համակարգերի ճարտարագիտության ուղղությամբ: Այս համատեքստում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ու ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ «Հայաստանի հիդրոքլորֆտոր ածխածինների փուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի իրականացման վերաբերյալ: Հուշագրով նախատեսվում է  աջակցել ՀՀ ԿԳ նախարարությանը  նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության, հետագայում նաև բարձրագույն կրթության համակարգերում մշակել և ներդնել համապատասխան ուսումնական մոդուլ:

Ծրագրի առաջնային նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությանը կատարել 2020 թվականի համար  Մոնրեալի արձանագրությամբ ստանձնած պարտավորությունները, որը ենթադրում է  կրճատել հիդրոքլորֆտոր ածխածինների օգտագործումը տնտեսության մեջ: Հիմնական ենթաբաղադրիչն է՝ սառնարանային սարքավորումների արտազատման համակարգի գործունեության և միջին մասնագիտական կրթության համակարգում մասնագետների պատրաստման հզորությունների կատարելագործումը:  Այդ նպատակով նախատեսվում է օզոնաանվտանգ տեխնիկական  սարքավորումներ սպասարկող  ճարտարագետի մասնագիտության ներդրում մասնագիտական կրթության համակարգում: Մեկնարկային փուլի համար ընտրվել  են երեք տարածաշրջանային քոլեջներ, որոնք նոր մասնագիտությունների ներդրման համար ստանալու են տեխնիկական աջակցություն: Մասնավորապես,  ՄԱԿ-ի  աջակցությամբ հաստատությունները կստանան ուսումնական սարքավորումների  հավաքածուներ՝ համապատասխան դասընթացներ կազմակերպելու և մասնագետներ պատրաստելու համար: Բացի այդ, հայկական կողմը կստանա օզոնաանվտանգ եղանակով տեխնիկայի սպասարկման 25 հավաքածու, որոնք կբաշխվեն համապատասխան ուսուցում անցած և մրցութային կարգով ընտրված մասնագետներին՝ տարբեր ոլորտներում չափիչ նպատակներով օգտագործելու համար: 

Կարևորելով համագործակցությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ընդգծել է պետական և միջազգային կառույցների ուժերի մեկտեղումն ուսումնական նոր մոդուլի ներդրման գործում. «Կրթության և գիտության նախարարության կողմից ընտրվել են  միջին մասնագիտական կրթական երեք հաստատություններ՝ Երևանի թիվ 2, Արմավիրի և Արարատի տարածաշրջանային քոլեջները, որտեղ կպատրաստվեն սառնարանային և օդորակման համակարգերի նոր վարպետներ: Ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետների հիմնական հմտությունն օզոնաանվտանգ համակարգերի սպասարկումն է լինելու, որը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ մտահոգության առաջնային խնդիր է: Ժամանակի ընթացքում կրթության համակարգի և տնտեսության իրական հատվածի միջև որոշակի խզում է առաջացել՝ տարբեր պատճառներով: Աշխատաշուկայում մասնագիտական համապատասխան որակավորում չունեցող կադրերի առկայությունը պայմանավորված է նաև   գործատուների ոչ հետևողական պահանջներով: Այս հուշագիրը, որին հետևելու է նոր մասնագիտության ներդրումը, կոնկրետ քայլ է այդ ուղղությամբ: Հետագայում մենք նպատակ ունենք վարպետ մասնագետների որակավորման պահանջին ավելի խստորեն մոտենալ»,- նշել է Վահրամ Մկրտչյանը: Անդրադառնալով ծրագրի համար ընտրված քոլեջներին՝ ԿԳ նախարարի տեղակալը նշել է, որ Երևանի թիվ 2 տարածաշրջանային քոլեջում ներդրված է սառնարանային տնտեսություն՝ սոցիալական ձեռնարկության ծրագրով, որը կարող է արդյունավետ բազա հանդիսանալ սառնարանային և օդորակային համակարգերի մասնագետների պատրաստման համար:  ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը նշել է, որ  բնապահպանական բազմաթիվ ծրագրեր, որոնցից մեկն էլ  «Հայաստանի հիդրոքլորֆտոր ածխածինների փուլային փոխարինում» 2-րդ փուլի ծրագիրն է, ունեն մասնակցային բաղադրիչ, որն ենթադրում է շահառու դարձնել նաև այլ գերատեսչությունների՝ հաշվի առնելով հարակից ոլորտների  կարիքներն ու պահանջները. «Որոշել ենք թիրախավորել խնդիրները՝ լուծման գործընթացում ընդգրկելով մասնագետների, ովքեր իրենց աշխատանքային գործունեության բնույթից ելնելով ազդեցություն են ունենում օզոնային շերտի վրա:Այս մասնագետներին դիտարկելով  հիմնական թիրախ՝ նպատակ ունենք նրանց մոտիվացնել օզոնային շերտի պահպանության հարցում մեր ստանձնած պարտավորությունների կատարմանն աջակցելու համար»,- նշել է բնապահպանության նախարարի տեղակալը:

Նշենք, որ հուշագրով կողմերը պարտավորվում են մշակել ուսումնական մոդուլներ ու համապատասխան ձեռնարկներ,  աջակցել ընտրված ՄԿՈՒ,  անհրաժեշտության դեպքում նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների կարողությունների զարգացմանը և տեխնիկական հագեցվածությանը,  ապահովել ուսանողների համար ոլորտի վերաբերյալ կայուն գիտելիքների ու տեղեկատվության հասանելիությունը: