Ռուսները չեն ընդունում ՀՀ տարածքի զավթման փաստը. Պուտինի և Ալիևի հետ եռակողմ հանդիպումը մեր շահերի դեմ կլինի. Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ

-Հայաստանը ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական միջամտություն է ակնկալում Ռուսաստանից՝ Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման նպատակով: Բայց, միաժամանակ, Պեսկովը հայտարարել է, որ իրավիճակը կկայունանա, եթե տեղի ունենա Փաշինյան-ՊուտինԱլիև հանդիպումը, և կողմերը ընդունեն նոյեմբերի 9-ի օրակարգը: Արդյո՞ք կկայանա այդ հանդիպումը և ի՞նչ օրակարգ է այն ենթադրում:

-Պեսկովի ասածը ենթադրել է տալիս, որ այդ օրակարգը պարտադրվող օրակարգ է, առնվազն Հայաստանի համար: Նախ հասկանանք՝ այս իրադարձություններն ինչից հետո տեղի ունեցան: Հիշենք, որ նոյեմբերի սկզբին ռուսական տարբեր աղբյուրներում շրջանառվեց տեղեկություն, որ նախապատրաստվում է եռակողմ հանդիպում, և հայկական կողմը պաշտոնական մակարդակով մի քանի անգամ նշեց, որ հանդիպման վերաբերյալ քննարկումներ չկան: Ենթադրելի փաստաթղթերի ստորագրման մասին տեղեկություն շրջանառվեց, հավանաբար, դա այնպիսի օրակարգ էր, որը չէր բխում Հայաստանի շահերից, դրան գումարվեց Շուշիի մերձակայքում խաղաղ բնակիչների վրա հարձակումը և նրանցից մեկի գնդակահարումը, և դա Հայաստանին վերջնականորեն հետ պահեց որևէ ձևաչափով հանդիպման մասնակցելուց:

Ստացվում է, որ եթե Պեսկովը այսպիսի խոսքով է հանդես գալիս, դրանով փորձում է սպառնալ Հայաստանին, որ եթե չգաք հանդիպման, ռազմական գործողությունները կարող են շարունակվել: Երեկ, երբ հաստատվեց կրակի դադարեցումը՝ ռուսական կողմի միջնորդությամբ, ամենևին խոսք չեղավ այն մասին, որ Ադրբեջանը խախտել է ՀՀ սուվերեն տարածքը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան