ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում առավելագույն զսպվածություն դրսևորել, հետ քաշել ԶՈՒ ստորաբաժանումները

Լուրեր

11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
Բոլորը

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատարի խոսնակը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ իրականացված ագրեսիայի կապակցությամբ։

«ԵՄ-ն խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջին բռնությունների կապակցությամբ, որոնք, ցավոք, հանգեցրել են մարդկային կորուստների։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իրավիճակը հեռախոսազրույցներում քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել էսկալացիան և հարգել հրադադարը։

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում առավելագույն զսպվածություն դրսևորել, հետ քաշել ԶՈՒ ստորաբաժանումները և հարգել երկու եռակողմ համաձայնությունների շրջանակում ստանձնած պարտավորությունները։

Կոչ ենք անում երկու կողմերին վերսկսել բանակցությունները՝ աշխատելու չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման ուղղությամբ, ներառյալ՝ սահմանների դեմարկացիայի։

ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարությանը։ ԵՄ-ն վերահաստատում է Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու իր հանձնառությունը՝ օգնելու հաղթահարել լարվածությունը և նպաստել Հարավային Կովկասի կառուցմանը, որն ապահով, կայուն, բարգավաճ և խաղաղ կլինի՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց»,- ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան