Այս հրադադարը փխրուն է, ամեն ինչ հնարավոր է լինի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

«Չի կարող միջանցք տրամադրվել Ադրբեջանի հանրապետությանը և ուժով որևէ երկիր, Ադրբեջանը՝ մեր թշնամի երկիրը չի կարող ստանալ այդ միջանցքը: Դա արդեն կվերածվի լայնածավալ պատերազմի և ՀՀ-ն ու մեր ժողովուրդը չի հանդուրժելու ոտնձգությունը մեր երկրի նկատմամբ: Հիմա փորձում ենք հրադադարի հասնել խաղաղ ճանապարհով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Պատգամավորը վստահեցրեց՝ եթե թշնամական ոտնձգությունները շարունակվեն, մենք չենք հանդուրժելու. «Որևէ մեկը չի հանդուրժելու ՀՀ տարածքի վրա հարձակում: Մեր համբերությունն էլ սահման ունի: Անկախ ամեն ինչից, ռազմական առավելությունից, Սյունիքում որևէ հաջողության թշնամին չի կարող այլևս հասնել»: Հարցին՝ այդ ոտնձգությունը միջանցքի համա՞ր է՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ տարբերակներից մեկն այն է, որ այո, դա միջանցքի տրամադրման համար է:

«Իմ կարծիքով՝ հրադադարը, որ հաստատվել է ռուսական կողմի միջնորդությամբ, փխրուն է»,- ընդգծեց Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ բանակցությունները շարունակվում են:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է այդպես կարծում, նա պատասխանեց. «Ադրբեջանցիներին նո՞ր եք ճանաչում, քանի անգամ է հրադադար եղել 44-օրյա պատերազմի ժամանակ, տեսել ենք հրադադարի վերջը, որ չի ստացվել հրադադարը: Փառք Աստծո, արդեն քանի ժամ հրադադարը կա, բայց դա չի նշանակում, որ դա հաստատ հրադադար է, ամեն րոպե կարող է փոխվել»:

Մանրամասները՝ տեսանյութում: