Նախագահ Արմեն Սարգսյանը Bloomberg New Economy Forum-ի շրջանակում ունեցած հանդիպումներում անդրադարձել է ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակին

Լուրեր

30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրում անցկացվող Bloomberg New Economy Forum-ի՝ միջազգային հեղինակավոր համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել մասնակից մի շարք պետական ու հասարակական հայտնի գործիչների, ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարների հետ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանդիպումների ժամանակ նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի հանդեպ ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքում մեր սահմաններին ստեղծված իրավիճակը, խոսել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման, երկրի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունների, ինչպես նաև Ադրբեջանում անօրինական պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդրի մասին:

Նախագահ Սարգսյանը հարցազրույցներ է տվել նաև միջազգային լրատվամիջոցների՝ ևս մեկ անգամ խոսելով հետպատերազմյան իրավիճակի և Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական ագրեսիայի ու Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումների մասին:

Համաժողովի մասնակից միջազգային կորպորացիաների ու ընկերությունների (այդ թվում՝ Paypal, McKinsey & Company, Bharti Enterprises, Mastercard, Temasek, Tata Group և այլք) ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի զարգացման հեռանկարներին և երկրի ապագային միտված ծրագրերին:

Համաժողովը համախմբել է համաշխարհային առաջնորդների, միջազգային կազմակերպությունների, աշխարհի առաջատար ընկերությունների ղեկավարների՝ քննարկելու համաշխարհային տնտեսության, կլիմայի և առողջապահության ոլորտների վրա համավարակի ազդեցության հետևանքները, նոր մարտահրավերները, դրանց դիմակայելու քայլերն ու տնտեսական նոր հնարավորությունները: