Մայիսի 12-ից ի վեր Ադրբեջանը օկուպացրել է 41 քառ․ կմ տարածք․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 20:13
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
23.04.2026 | 20:12
Նորաստեղծ, ընդդիմադիր ուժերի հետ ենք համագործակցելու. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:00
Սամվել Կարապետյանի ուժը նույնական է Քոչարյանի, Սարգսյանի հետ․ նրանց իշխանության դեմքերը ցուցակում են․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:48
Կրեմլի «Մատրյոշկա»-ն ՀՀ ընտրությունների մասին կեղծ լուրեր է տարածում՝ ի պատասխան ԱՄՆ սենատորների՝ Meta-ին և Google-ին ուղղված կոչին. The Insider
23.04.2026 | 19:39
Կառլո Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին
23.04.2026 | 19:28
Մեր վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:14
Մեր վարչապետի թեկնածուն Վաղարշակ Հարությունյանն է. Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:01
Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհայտ կորած
23.04.2026 | 19:00
Սա նախընտրական հրադադար է Ադրբեջանի հետ․ Փաշինյանին խնայում են մինչև ընտրության ավարտը․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:48
Եթե իշխանափոխության համոզմունք չունենայինք, ռեսուրս ու էներգիա չէինք ծախսի. Հակոբ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:37
Թրամփն ԱՄՆ ռազմածովային ուժերին հրահանգել է կրակ բացել Հորմուզի նեղուցն ականապատող իրանական նավերի վրա
23.04.2026 | 18:27
Վերջնական․ ովքեր են հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել
23.04.2026 | 18:20
Իրանի աքսորյալ թագաժառանգ Ռեզա Փահլավիի վրա Բեռլինում կարմիր հեղուկ են ցողել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:10
Աղազարյանի կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին // Վթար ավտոբուսի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
23.04.2026 | 18:09
Ծանրամարտի ԵԱ. Անդրանիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր, Ռաֆիկ Հարությունյանը 7-րդն է
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվել:

«Տեղի ունեցողին կարելի է տալ մեկ գնահատական. սա ուղիղ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք: Միջազգային մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները: Իմ գնահատականը միանշանակ է՝ Ադրբեջանը և նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքիշխանությունը, մեր պետականությունը, մեր անկախությունը: Այո՛, այսօր մենք ծանր օր ենք ուենցել, ծանր ժամանակներ ենք ապրում, բայց այսօր նաև ցույց ենք տվել, որ մենք այստեղ ենք, մենք կանք, մենք պետություն ենք, մենք պետական ազգ ենք, ու պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է»,- հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը կարող է բանակցել, փնտրել ու գտնել փոխընդունելի լուծումներ. «Բայց մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել անբարտավանության լեզվով»:

Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ արեց Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հասցեական հայտարարություններ ընդունել: «Սահմանային վեճերի մասին խոսակցություններն անհեթեթ են և անիմաստ: Չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ են դեռ Խորհրդային Միության ժամանակներին ընդունած իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով: Եվ եթե խնդիրը սահմանային վեճը լիներ, Ադրբեջանը վաղուց պիտի ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային հետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը:

Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն և պետք է աներկբայորեն հանի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից: Սեփական կամքը ՀՀ-ին պարտադրելու հույսերը սին են: ՀՀ կառավարությունը և ժողովուրդը վճռական են, և մենք բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետականությունը և անկախությունը:

Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք ընդգծել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը և նախկինում մեր արած բոլոր առաջարկություններն ուժի մեջ են: Մենք հավատարիմ ենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա նաև հավելեց, որ այս պահին հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված. «Մենք շարունակաբար և ճշգրտված տեղեկություններ կհաղորդենք ՀՀ քաղաքացիներին»:

Մանրամասները՝ տեսանյութում: