Նիկոլ Փաշինյանի խոսքը ԱԽ նիստում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.05.2025 | 13:55
London Times-ի՝ Հայաստանի վերաբերյալ հոդվածում հղում է արվում կեղծ լուրերի հրապարակմամբ հայտնի հիմնադրամին
10.05.2025 | 13:33
Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի բացմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2025 | 13:05
Մակրոնը, Մերցը, Տուսկն ու Ստարմերը ժամանել են Կիև
10.05.2025 | 12:47
Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
10.05.2025 | 12:34
Հայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում
10.05.2025 | 12:15
Ամերիկյան ինդեքսներ․ Dow Jones-ը նվազել է, Nasdaq-ը չի փոխվել
10.05.2025 | 12:02
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել «Աստղիկ» ԲԿ-ից
10.05.2025 | 11:55
Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի է ընկել․ օգնության են հասել փրկարարները
10.05.2025 | 11:33
Նավթի գներն աճել են
10.05.2025 | 11:19
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 10-ի դրությամբ
10.05.2025 | 10:59
Պետքարտուղար Ռուբիոն ԱՄՆ օգնությունն է առաջարկել Հնդկաստան-Պակիստան լարվածության նվազեցման հարցում
10.05.2025 | 10:40
Պակիստանը Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է սկսել
10.05.2025 | 10:19
Ադրբեջանի ՊՆ-ն Խնածախի ուղղությամբ կրակ է բացել․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
10.05.2025 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
09.05.2025 | 23:12
Համարում եմ, որ մարիխուանան Հայաստանում պետք է օրինականացնել. Ալեն Սիմոնյան
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվել:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր ժամը 13.00-ի շրջանում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ:

«ՀՀ Զինված ուժերը հակառակորդին հակազդելու գործողություններեն ձեռնարկել: Հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս, ոչնչացվել է  առնվազն վեց միավոր զրահատեխնիկա:

Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ», – ասաց Փաշինյանը՝ խնդրելով մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի համար զոհված նահատակների հիաշատակը:

«Սա ուղիղ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք:

Միջազգային մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները: Իմ գնահատականը միանշանակ է՝ Ադրբեջանը և նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքիշխանությունը, մեր պետականությունը, մեր անկախությունը:

Այո՛, այսօր մենք ծանր օր ենք ուենցել, ծանր ժամանակներ ենք ապրում, բայց այսօր նաև ցույց ենք տվել, որ մենք այստեղ ենք, մենք կանք, մենք պետություն ենք, մենք պետական ազգ ենք, ու պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է»,-հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը կարող է բանակցել, փնտրել ու գտնել փոխընդունելի լուծումներ. «Բայց մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել անբարտավանության լեզվով»:

Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ արեց Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հասցեական հայտարարություններ ընդունել:

«Սահմանային վեճերի մասին խոսակցություններն անհեթեթ են և անիմաստ: Չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ են դեռ Խորհրդային Միության ժամանակներին ընդունած իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով: Եվ եթե խնդիրը սահմանային վեճը լիներ, Ադրբեջանը վաղուց պիտի ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային հետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը: Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն և պետք է աներկբայորեն հանի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից: Սեփական կամքը ՀՀ-ին պարտադրելու հույսերը սին են: ՀՀ կառավարությունը և ժողովուրդը վճռական են, և մենք բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետականությունը և անկախությունը: Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք ընդգծել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը և նախկինում մեր արած բոլոր առաջարկություններն ուժի մեջ են: Մենք հավատարիմ ենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա նաև հավելեց, որ այս պահին հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված. «Մենք շարունակաբար և ճշգրտված տեղեկություններ կհաղորդենք ՀՀ քաղաքացիներին»:

Մանրամասները՝ տեսանյութում: