Ադրբեջանի ԶՈւ-ի հարձակումներով լրջորեն վտանգվել է Սիսիան համայնքի մի շարք բնակավայրերի բնակչության կյանքը․ ՄԻՊ

Լուրեր

11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
Բոլորը

Ադրբեջանական զինված ուժերի նոյեմբերի 14-ից հանցավոր արարքներով ու ներխուժումներով, իսկ նոյեմբերի 16-ից նաև ահաբեկչական բնույթի զինված հարձակումներով լրջորեն վտանգվել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության կյանքը և առողջությունը: Այս մասին ահազանգում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տվյալների՝ Սիսիան համայնքի Իշխանասար, Նորավան և Աղիտու գյուղերում, ինչպես նաև Սիսիան քաղաքի մի մասի բնակիչների համար լսելի են եղել ադրբեջանական հրետակոծության և արկերի պայթյունի ձայներ:

Նորավանում նաև լսելի են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցների ձայներ. այստեղ կրակոցների ձայներն այսօր լսելի են եղել ժամը մոտ 13-ից սկսած և դեռ ժամը 16:30-ի դրությամբ եղել են լսելի:

Սյունիքի մարզ 2021թ. մայիսին ադրբեջանական հանցավոր ներխուժումների արդյունքում նշված բնակավայրերի բնակիչները զրկվել են իրենց պատկանող հողատարածքներն օգտագործելու հնարավորությունից, քանի որ ադրբեջանական զինված ուժերը առանց որևէ իրավական հիմքի ֆիզիկապես գտնվում են հենց այդ հողատարածքներում:

Օրինակ՝ Նորավանի դեպքում մարդիկ զրկվել են 200-400 հա արոտավայրերից ու խոտհարքներից: Աղիտուի դեպքում մարդիկ զրկվել են շուրջ 800 հա հողատարածքից, որից մոտ 200 հա խոտհարք և մոտ 600 հա արոտավայր:

ՀՀ զինծառայողներն անմիջականորեն պաշտպանում են քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը, իսկ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները պետք է գնահատել այդ երկրի իշխանությունների ցեղասպան քաղաքականության համատեքստում: