Բյուրականցիները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի 

Լուրեր

06.04.2026 | 23:30
Հրդեհ Թաիրով բնակավայրում. այրվել է ավտոմեքենա
06.04.2026 | 23:19
Թուրքական դատարանը արդարացրել է կինոռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյին Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրման գործով
06.04.2026 | 23:10
Կանխվել է ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը
06.04.2026 | 23:00
Թեհրանը հայտարարում է, որ Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները հարթել են թյուրըմբռնումները
06.04.2026 | 22:50
ՀԷՑ-ը կսուբսիդավորի բազմազավակ աշխատակիցների էլեկտրաէներգիայի ծախսերը
06.04.2026 | 22:42
Վարորդները ձեռնարկելու են համապատասխան միջոցներ ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու նպատակով. հայտարարություն
06.04.2026 | 22:29
Իրանը հայտարարել է, որ թիրախավորել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված նավեր
06.04.2026 | 22:16
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.04.2026 | 22:03
Թրամփը չի ստորագրել Իրանի հետ հրադադարի համաձայնագրի առաջարկի տակ. Սպիտակ տան պաշտոնյա
06.04.2026 | 21:49
Կառավարությունը սպորտի զարգացման գործընթացն ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու․ Փաշինյանը՝ լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը
06.04.2026 | 21:37
«Ցինիզմ է»․ չծառայած «բարձրակարգ տղա»-ի մասին Քոչարյանի խոսույթի արձագանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:27
Հանձնառու ենք պատշաճ պայմաններ ապահովել մարզիկների համար՝ միշտ նոր հաղթանակներ գրանցելու անխախտ նպատակադրմամբ. ԿԳՄՍ նախարար
06.04.2026 | 21:15
293 հայտնի և անհայտ անուն․ ինչ ցուցակով է ՔՊ-ն գնում ընտրության և ով չի լինի հաջորդ գումարման խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:00
Կրեմլն ուզում է Իվանիշվիլիի մոդելը կիրառել ՀՀ-ում․ ՌԴ-ն այսպիսով ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի նկատմամբ․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 20:43
Բիձինա Իվանիշվիլին ընդունել է Ալիևին. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
Բոլորը

Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Գևորգյանի:

Համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Բաբայանի ղեկավարման ժամկետը լրացել է շաբաթներ առաջ՝ նոյեմբերի 1-ին, ինչից հետո համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գևորգյանը: Ակցիայի մասնակիցները նշում են, որ համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարին չեն ճանաչում:

«Թող մեր համայնքի մարդ լինի, որ մեր գյուղի ամեն ինչին տեղյակ լինի: Էստեղ գյուղապետ Բաբայանի հարցը չի, ինքը ոչ էլ ուզում ա գյուղապետ լինի: Բայց պետք ա թողնեն՝ մենք որոշենք, մեր գյուղից մի նորմալ մարդ դնենք, որ աշխատի: Թող էդ ԺՊ-ն գա կանգնի էստեղ ու ասի՝ մեզնից քանիսի՞ն ա ճանաչում»,- ասաց գյուղացիներից մեկը:

Բյուրականի բնակիչներից մեկ ուրիշն էլ ասաց, որ նախկին համայնքապետից իրենք գոհ են, որովհետև նա լուծել է գյուղի ճանապարհի, լուսավորության և ջրի խնդիրները:

«Էդ մարդը գյուղում ներկայացել է որպես վարչապետի ընկեր: Ասել ա՝ ես Փաշինյանի կուրսեցին եմ, Փաշինյանը երբ փախած էր, Մոսկվա իմ տունն էր ապրում։ Մենք դեմ ենք իրեն, մենք ուզում ենք, որ Բյուրական համայնքի ղեկավարը լինի մեր համայնքի բնակիչ, ծանոթ լինի մեր գյուղի խնդիրներին, թեկուզ ԺՊ լինի»,- վրդովված նշեցին գյուղացիները։

Ակցիայի ընթացքում մի պահ քաշքշուկ սկսվեց ոստիկանների և բողոքող քաղաքացիների միջև, երբ վերջիններս փորձեցին մուտք գործել համայնքապետարանի շենք:

 

Ռոզա Վարդանյան