Պուտինն ու Մակրոնը դիտարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը
Քաղաքականություն
16.11.2021 | 11:30Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկարատև հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը։
«Դիտարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, կշարունակի քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու և Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելու համար»,- ասված է Կրեմլի տարածած հայտարարության մեջ։
Տեղեկացվում է, որ քննարկվել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի բազմաթիվ արդիական հարցեր, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարը։
Տաթև Ֆռանգյան