Ադրբեջանն աշխատանքներ է տանում՝ հայկական Շուշին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար

Լուրեր

19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
19.05.2026 | 11:11
ՀՀ-ն կանգառ չի, տեղ ենք հասել, ժողովուրդ․ Փաշինյանը դիմեց արցախցիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:54
24 մասնակից՝ 11 երկրից․ մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը
19.05.2026 | 10:42
ԱԱ-2026․ Բրազիլի հավաքականի հայտացուցակն ու Նեյմարի վերադարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 10:35
Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված հարվածները
19.05.2026 | 10:34
Մեկնարկել է Արարատ Միրզոյան-Կեստուտիս Բուդրիս առանձնազրույցը
19.05.2026 | 10:23
Փաշինյանի քարոզարշավը Սպիտակում. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 19-ի դրությամբ
19.05.2026 | 09:50
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Ադրբեջանն ակտիվ աշխատանքներ է տանում՝ Արցախի գրավյալ Շուշի քաղաքի հայկական պատմական, հոգևոր, մշակութային ժառանգության ոչնչացման ոուղղությամբ և փորձում այդ ամենը լեգիտիմացնել միջազգային կառույցների միջոցով։ Մասնավորապես, օրերս ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ աշխատանքներ են տարվում՝ հայկական Շուշին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու ուղղությամբ։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի ժառանգության մի քանի ցուցակներ․ կան ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաշխարհային ժառանգության ցուցակը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծարար քաղաքների ցանցը։ Օրինակ՝ Լենքորանն ընդգրկված է ստեղծարար քաղաքների ցանցում՝ «գաստրոնոմիա» կատեգորիայում։ Մենք աշխատում ենք, որ Շուշի քաղաքը ընդգրկվի ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, այնպես էլ ստեղծարար քաղաքների ցանցում»,- ասել է Ադրբեջանի Մշակույթի նախարարության ստեղծարարության և թվային զարգացման վարչության պետ Ռամիլ Աբբակիրովը։

Նա նշել է, որ տվյալ գործընթացը պահանջում է հատուկ փաստաթղթերի պատրաստում և ստուգում, ինչը կարող է տևել 1-2 տարի։

«Եթե խոսենք ստեղծարար քաղաքների ցանցում ընդգրկելու մասին, ապա գլխավոր չափանիշներից մեկը թեկնածու քաղաքի մոտ ստեղծագործ ակտիվության առկայությունն է։ Նախորդ տարվանից Շուշիում անցկացվել են մի շարք միջոցառումներ ու փառատոններ։ Այն, որ այդ միջոցառումները կապված են երաժշտության հետ, մեզ հիմք է տալիս կազմելու հատուկ փաստաթուղթ՝ որը կհաստատի, որ Շուշին մշակութային ակտիվ քաղաք է երաժշտության ոլորտում, և ներկայացնել տվյալ փաստաթուղթը ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ստեղծարար քաղաքների ցանցում ընդգրկելու համար»,- ասել է նա։

Աբբակիրովը նաև հավելել է, որ աշխատանքներ են տարվում՝ Ազոխի քարանձավն ու Խուդաֆերինի կամուրջները նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակներում ընդգրկելու ուղղությամբ։ Ըստ նրա՝ կատարվում են հետազոտություններ, կազմվում հատուկ ֆայլեր, որոնք ուղակվելու են ՅՈՒՆԵՍԿՕ։

Նշենք, որ սեպտեմբերին էլ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը Ուզբեկստանի Խիվա քաղաքում «Թյուրքական մշակույթ» միջազգային կազմակերպության (TurkSoy) նախարարների խորհրդի 38-րդ նիստում հայկական Շուշիի թեկնածությունն առաջադրել էր որպես 2023թ․ Թյուրքական աշխարհի մայրաքաղաք։

Թյուրքական մշակույթի ու ժառանգության միջազգային հիմնադրամի նախագահ Գյունայ Էֆենդիևան էլ Ստամբուլում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ԱԳ նախարարների 8-րդ նիստում ունեցած ելույթում առաջարկել էր թյուրքական աշխարհի մշակութային կենտրոն կառուցել Շուշիում։

Էմմա Չոբանյան