Դեկտեմբերից շահագործվելիք «կանաչ շարժիչով» ավտոբուսները Երևանի հանրային տրանսպորտի խնդիրը լուծելու են 25 տոկոսով

Լուրեր

18.05.2024 | 14:41
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից. կա զոհ և տուժած
18.05.2024 | 14:26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և 6 մարզում
18.05.2024 | 14:05
Նավթի գներն աճել են
18.05.2024 | 13:49
Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել
18.05.2024 | 13:40
Ստրասբուրգում Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ
18.05.2024 | 13:33
Երևանի թանգարանները ցուցահանդեսներով, համերգներով ու շնորհանդեսներով կտոնեն «Թանգարանային գիշերը»
18.05.2024 | 13:16
Փարիզի փոխքաղաքապետը հյուրընկալել է Երևանի ավագանու պատվիրակությանը
18.05.2024 | 12:51
Ճանապարհը կառուցենք՝ անվտանգություն կլինի. Գնել Սանոսյանն այցելել է Կիրանց
18.05.2024 | 12:44
Երևանում անցկացվող «Մեկ վազք» միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
18.05.2024 | 12:34
Տավուշի թեմի առաջնորդը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
18.05.2024 | 12:08
Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով
18.05.2024 | 12:00
Թենիս խաղացե՛ք, վազե՛ք, հեծանիվ քշե՛ք և լավ սովորեք. Նիկոլ Փաշինյանը՝ աշակերտներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2024 | 11:47
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հետ
18.05.2024 | 11:25
«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով
18.05.2024 | 11:09
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 18-ի դրությամբ
Բոլորը

Կորոնավիրուսի վարակվածության ու դրա պատճառով մահացությունների բարձր ցուցանիշների պայմաններում Երևանի հանրային տրանսպորտի ծանրաբեռնվածության խնդիրը որոշակիորեն կմեղմվի։ Դեկտեմբերից շահագործվելու են CNG Green line, այսպես կոչված «կանաչ շարժիչով» նոր ավտոբուսները։

«Ակնկալվում է, որ դեկտեմբերի մեջ առաջին մի քանի երթուղին կհամալրվեն և այդպես շարունակաբար։ Շուրջ 15-17 երթուղի է լինելու»,- նշում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Հոկտեմբերի վերջին Երևան հասած 8,6 մետրանոց, առնվազն 60 տեղանոց 211 ավտոբուսները կահավորված են եվրոպական ժամանակակից չափանիշներին համապատասխան։ Օրինակ, դրանք ունեն օդորակիչներ, LED լուսատախտակներ, այնպիսի հարմարություններ, ինչպիսիք նախկինում Երևանի հանրային տրանսպորտի որևէ փոխադրամիջոց չի ունեցել՝ GPS  համակարգ և USB լիցքավորման մարտկոցներ։

Ավտոբուսները ցածրահատակ են և անհրաժեշտության դեպքում թափքը կարող է իջնել և հնարավորություն տալ հաշմանդամություն ունեցող անձանց բարձրանալ կամ իջնել ավտոբուսից։ Հատուկ կարիքներ ունեցող անձանց համար նստատեղեր են նախատեսված լինելու, որոնք ունենալու են նաև ամրակապվելու հարմարանքներ։

«Այս պահի դրությամբ դրվում են մետաղադրամ ընդունող սարքեր, մարդիկ պետք է վճարեն 100 դրամանոց մետաղադրամներով։ Բայց սա միջանկյալ լուծում է և մի քանի ամսից՝ 2022 թվականի ընթացքում, նախատեսվում է ներդնել էլեկտրոնային միասնական վճարման համակարգ, որով ժամանակակից տեխնոլոգիաների թույլ տված ցանկացած ձևով կկարողանան վճարումներ կատարել՝ էլեկտրոնային, բանկային քարտերով, հեռախոսի հավելվածներով» – ասում է Հակոբ Կարապետյանը։

«Կանաչ ավտոբուսներում» կիրառվող սեղմված բնական գազը՝ Compressed Natural Gas – CNG – բազմաթիվ առավելություններ ունի բենզինի, դիզելային վառելիքի և այլընտրանքային այլ վառելիքների համեմատ: Ըստ դրանք արտադրող ընկերության՝ CNG շարժիչով մեքենաները ոչ միայն ավելի ծախսարդյունավետ են, քան բենզինով և դիզելային վառելիքով շարժիչները, այլև ավելի օգտակար են շրջակա միջավայրի համար:

Երևանում ներկայում շահագործման իրավունք ունի 115 երթուղի, որոնցից 36-ը չեն գործում, իսկ 8-ը փոխարինվել են կամ միացվել են այլ երթուղիների։ Ըստ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծի՝ առաջիկայում հանրային տրանսպորտի բարեփոխման շրջանակներում երթուղիների թիվը կնվազի՝ հասնելով 42-ի, կիսով չափ կնվազի նաև փոխադրամիջոցների թիվը․ կշահագործվի ընդամենը 939 տրանսպորտային միջոց՝ ավտոբուսներ և տրոլեյբուսներ։ Նոր նախագիծը բացառում է միկրոավտոբուսների շահագործումը։

Երևանի քաղաքային տրանսպորտի համար նախկինում ձեռք բերված ավտոբուսների մի մասը բավականաչափ հզոր չէ բարդ ռելիեֆ ունեցող մայրաքաղաքի փողոցներին համապատասխանելու համար, շատ ավտոբուսներ աղմկոտ են և բարձրանալու համար շատ անհարմար. բարձր աստիճանները գրեթե անանցանելի են մեծահասակների կամ հիվանդների համար:

2020 թվականին Երևանի բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 100 կոմպակտ դասի ավտոբուս։ Նոր 211 ավտոբուսները նույնպես համայնքի միջոցներով են ձեռք բերվել՝ 9,2 միլիարդ դրամով։

«211 ավտոբուս եկել է և դա տրանսպորտի ցանցի մոտ մեկ քառորդն է, կարող ենք պայմանականորեն ասել, որ այս փուլում այդ չափով էլ կլուծվի տրանսպորտի խնդիրը։ Հաջորդ փուլում նախատեսվում է 100 և ավելի մեծ տեղատարողությամբ՝ 12 մետրանոց ավտոբուսների ներդրում, որոնք շարունակաբար տարեցտարի կհամալրվեն։ Այս չափաքանակի ներդրման պարագայում զգալիորեն կնկատվի փոփոխությունը քաղաքացիների համար»- ասում է Կարապետյանը։

Ներկայում վարորդները վերապատրաստում են անցնում։ Նրանց ներկայացվող պահանջները խստացվել են։ Բայց փոխվել է նաև նրանց վճարման կարգը՝ վարորդները ստանալու են ֆիքսված աշխատավարձ, նաև բոնուսներ։

«Կառավարության որոշմանը համապատասխան շարքից դուրս եկած տրանսպորտային միջոցների շահագործումը անթույլատրելի է, այդ տրանսպորտային միջոցները դուրս կգան շահագործումից»- նշում է Կարապետյանը։

Քաղաքապետարանը ավելի ուշ կհայտարարի, թե որ երթուղիներին են տրվելու նոր ավտոբուսները։

Սիլվի Պետրոսյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: