ԱՄՆ-ի դեսպանատունը, ԿԳՄՍՆ-ն ու ՔՈԱՖ-ը բարելավում են անգլերենի կրթության որակը Լոռու մարզում

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 13-ին ՔՈԱՖ-ի անգլերենի «Աքսես» ծրագրի ավարտական միջոցառմանը Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, Հայաստանում Ամերիկայի դեսպան Լին Մ Թրեյսին և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ստորագրեցին եռամյա փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված «Անգլախոս գյուղական դպրոցներ» պիլոտային նախաձեռնության տարածմանը։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։

Նախաձեռնության նպատակը անգլերենի ուսուցումը Հայաստանի Լոռու մարզի 22 գյուղական համայնքների 24 դպրոցներում խրախուսելն ու տարածելն է։ Ընդհանրություններ ունենալով ՔՈԱՖ-ի ներկայիս անգլերենի «Աքսես» ծրագրի հետ՝ այս նոր համագործակցությունը անգլերենի կրթության ոլորտում կողմերի ներկայիս ջանքերը կընդլայնի արտադպրոցական ծրագրերի շրջանակներից դուրս:

Հայաստանում անգլերենի իմացությունը զարգացնելը առանցքային նշանակություն ունի տեղական և միջազգային շուկաներում մրցունակ լինելու ու աշխատաշուկայում տեղ գտնելու համար։

Բիզնեսի համաշխարհային լեզուն տարածելով և մշակութային բազմազանություն բերելով Հայաստանի ամենաանտեսված համայնքներին՝ ՔՈԱՖ-ն ու ԱՄՆ դեսպանատունը սերտորեն համագործակցել են վերջին 10 տարիների ընթացքում և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ խթանելու անգլերենի իմացությունը։ Մասնակից ուսանողների թիվը 100-ից հասել է 1465-ի։

Կրթության նախարարության հետ նոր համագործակցությունը կընդլայնի նախաձեռնության աշխարհագրական շրջանակը՝ օգնելու ավելի քան 2,400 ուսանողների ձեռք բերել անգլերենի իմացության C1 մակարդակ: Միաժամանակ, ուսուցիչների որակավորումը բարձրացնելու, անգլերենի իմացությունն ու մասնագիտական հմտությունները բարելավելու համար 24 տեղացի ուսուցիչներ կմասնակցեն Հայաստանի ամերիկյան համալսարանի «Անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման» (CTEFL) ծրագրին։

Դասավանդման ժամանակակից մեթոդներին զուգահեռ՝ որակավորման բարձրացման շնորհիվ ուսուցիչները ԿԳՄՍ նախարարության կողմից պարտադիր ատեստավորման շրջանակներում կրեդիտներ ձեռքբերելու հնարավորություն կստանան ։

Միջոցառման օրը անգլերենի «Աքսես» ծրագրի ավելի քան 300 մասնակիցներ կավարտեն ծրագիրը՝ ճանապարհ հարթելով հաջորդ սերնդի մասնակիցների համար։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի մասին

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսի 27-ին: