Դիտարկվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտը
Հասարակություն
13.11.2021 | 16:51ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ նոյեմբերի 13-ին ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ դիտարկել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտի աշխատանքը:
ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը վերահսկելու նպատակով ուսումնասիրել են կանոնավոր, ոչ կանոնավոր, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 50 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է ուղևորների կողմից դիմակ չկրելու, գերբեռնված ուղևորափոխադրման 8 խախտում, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ:
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս շարունակական կլինի: