Այս շանտաժի թիկունքում ՌԴ-ն է․ Կրեմլի դավաճանությունն ակնհայտ է՝ Ադրբեջանի հետ է՛լ ի՞նչ անի, որ հասկանանք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ի պատասխան ադրբեջանական մաքսակետերի՝ ԳորիսԿապան ավտոճանապարհին Հայաստանը ևս մաքսակետեր կտեղադրի: Տարօրինակ չէ՞ այս մաքսակետերի պատմությունը: Դեկտեմբերին ՀՀ ՊՆն հաղորդագրություն էր տարածել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ճանապարհով ազատ տեղաշարժի վերաբերյալ, որը պետք է վերահսկվեր ռուս խաղաղապահ զինծառայողների կողմից, իսկ հիմա «մաքսակետային պատերազմ» է սկսվել Հայաստանի և Ադրբեջանի միջև:

-Պետք է հասկանալ, թե անցած տարվա դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունը ժամկետ ունե՞ր, թե՞ ոչ, և ինչ պայմաններ էր ներառում, որն այդպես էլ պարզ չեղավ հանրության համար: Եթե պայմանավորվածության մեջ կային ժամկետներ, և պետք է տևեր այնքան, մինչև զուգահեռ այլընտրանքային ճանապապարհ կառուցեինք, պետք է այդ մասին ասեն: Եթե այդպիսի բան չկա, և մենք ուղղակի փաստի առաջ ենք կանգնել՝ ռուսներն Ադրբեջանի հետ համաձայնության են եկել, և Ադրբեջանն իր արկածախնդրություններն առաջ է մղում ու մարսում, դա ուրիշ պատմություն է: Դա ցույց է տալիս, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը սխալ վեկտոր է ընտրել և Ռուսաստանի հետ որևէ պայմանավորվածություն չի կարող բերել հայկական շահերի պաշտպանության՝ լինի եռակողմ, թե երկկողմ: Մենք ունենք համագործակցության պայմանագրեր՝ ռազմական, ՀՕՊ, և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը կատարվեց միայն այն մասով, որը ձեռնտու է Ադրբեջանին: Բացի այդ, եղան լրացուցիչ պրոտոկոլներ կամ բանավոր պայմանավորվածություններ, և տեսանք, թե Գորիս- Կապան ճանապարհին ռուսական միջնորդությամբ, առանց իրական սահմանանշման և սահմանազատման գործընթացի, ինչպես էին ռուս զինվորներն ադրբեջանցի զինվորների հետ գալիս և ասում՝ GPS-ով սա է մեր սահմանը, և այդ տեղերում կանգնեցին ադրբեջանցի զինվորները, և այդպես վերցրին այդ ճանապարհը, մինչդեռ դելիմիտացիայի արդյունքում պետք է պարզվեր, թե ում է պատկանում այն:

Այստեղ նաև մեր իշխանությունների սխալը, բացթողումն էլ կա: Ի՞նչ իրավունքով է Ադրբեջանն այդտեղ մաքսակետ դնում, երբ չի եղել սահմանագծում և սահմանազատում, այսինքն՝ չկա այն իրավական հիմքը, որն ադրբեջանցիներին թույլ է տալիս գալ, կանգնել ճանապարհի մեջտեղում: Եթե գուգլքարտեզներով ենք առաջնորդվում, պետք է հայտարարեն այդ մասին, բայց դա հիմք չէ:

-Եթե դա հիմք լիներ, ադրբեջանցիներն ի՞նչ հիմքով էին մտնում Սև լճի տարածքները գրավում, խորանում հայկական տարածքներ, նաև Վերին Շորժայի հատվածներում. գուգլ-քարտեզներով այդ տարածքները հայկական են:

Դա նշանակում է, որ կա շանտաժի մարտավարություն, և մենք դրան ենթարկվո՞ւմ ենք:

-Այո՛, և այդ շանտաժի մարտավարությունը շարունակվելու է, քանի դեռ այդ շանտաժի թիկունքին կանգնած է Ռուսաստանը: Մենք տեսանք, որ Ռուսաստանի կողմից, օրինակ, հայ աշխատողի սպանության և երեք վիրավորների փաստի վերաբերյալ որևէ արձագանք չկա, որևէ դատապարտող խոսք չի հնչել:

-Ընդ որում՝ հայ աշխատակիցները գնացել էին ռուսներին մատակարարող ջրագիծը վերանորոգելու:

-Դա ի՞նչ կարևոր է իրենց համար, նրանց համար կարևոր են ադրբեջանցիների հետ ստվերային «բազարները», և թե ինչ են դրա դիմաց ստանում՝ Աստված գիտի, կարող ենք միայն կռահել: Եվ դրանից հետո ՌԴ դեսպանը փորձում է հավաստիացնել, թե չեն դավաճանում հայկական շահերը, բայց ասելով չի, մենք տեսնում ենք այդ ամենը, ռուսներն ադրբեջանցիների հետ միասին են աշխատում Հայաստանի դեմ: Էլ ի՞նչ պետք է անեն Հայաստանի գլխին, որ Հայաստանի իշխանությունները հասկանան, որ չի կարելի միակողմանի կախվել Ռուսաստանից: Հիմա, ըստ էության, կախվածությունն ավելի է մեծանում, այդ թվում՝ ռազմական համագործակցությունը, ՆԱՏՕ-ի երկրների հետ համագործակցության ձևաչափերը ընդհանրապես սառեցվել են։ ՀՀ իշխանությունը, եթե արժանապատիվ կեցվածք ունենա, կարող է ռուսներին ասել՝ հերի՛ք է, ինչքան մեր շահերը զոհաբերելով՝ Ադրբեջանի հետ առևտուր եք անում՝ շահաբաժիններ ստանալով, մենք մեր շահերը պետք է պաշպանենք: Մեզ պետք է նորագույն սպառազինություն, որը Ռուսաստանը մեզ չի տրամադրում, հատկապես՝ հակաօդային պաշտպանության սպառազինություն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան