Աճի տեմպերով Ադրբեջանի տնտեսությունը 2022 թվականին կարող է գերազանցել 2019-ի մակարդակը

Լուրեր

11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ն կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
Բոլորը

Աճի տեմպերով Ադրբեջանի տնտեսությունը 2022 թվականին կարող է գերազանցել 2019-ի մակարդակը և, ամենայն հավանականությամբ, շատ ավելի վաղ՝ հաշվի առնելով նավթի գների բարենպաստ կարճաժամկետ դինամիկան։ Այս մասին ասված է Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալության (S&P Global Ratings, կենտրոնակայանը՝ Նյու Յորք) Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների վերաբերյալ զեկույցում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մեր կանխատեսումները ենթադրում են, որ Covid-19-ի հետագա ալիքների պատճառով (պետական) ծախսերի կրճատումները ծավալով ավելի մեծ չեն լինի, քան այսօր»,- ասվում է զեկույցում։

S&P-ն կարծում է, որ հետխորհրդային տարածքում նավթի և գազի երեք արտադրողներ Ղազախստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը շահել են 2021 թվականին էներգակիրների բարձր գներից, սակայն ապրանքների գների աճը, ամենայն հավանականությամբ, կդանդաղի 2022 թվականից՝ համաշխարհային տնտեսության աճի դանդաղելու հետ միասին։

Էներգիայի (նավթի և բնական գազի) գները ներկայում ավելի քան 50%-ով բարձր են 2017-2019 թվականների մակարդակից և աստիճանաբար մոտենում են 2010-2014 թվականների միջին ցուցանիշներին։ S&P-ի կանխատեսումների համաձայն՝ 2021 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը կկազմի 4%, 2022 թվականին՝ 2%։ 2023-2024թթ. ակնկալվում է, որ Ադրբեջանի տնտեսության տարեկան աճը կկազմի 1,5 տոկոս։

Տաթև Ֆռանգյան