Երևանի «Մալաթիա» արվեստի դպրոցն անվանակոչվել է Կոնստանտին Օրբելյանի անունով

Լուրեր

29.06.2026 | 13:12
Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով հունիսի 21-ից ավելի քան 1300 մարդ է մահացել․ ԱՀԿ ղեկավար
29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
29.06.2026 | 12:53
Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի շուրջ 25 երաժշտական և արվեստի դպրոցներից միայն մեկն էր, որ չէր կրում որևէ ականավոր արվեստի գործչի անուն. դա «Մալաթիա» արվեստի դպրոցն էր: Այս տարվա փետրվարի 13-ին գումարված Երևանի ավագանու նիստում ավագանու անդամները հավանության են արժանացրել Երևանի «Մալաթիա» արվեստի դպրոցը ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի անվամբ անվանափոխելու որոշման նախագծին: Պաշտոնական ցուցատախտակն արդեն փակցված է դպրոցի մուտքին, սակայն հանդիսավոր բացումը կլինի ավելի ուշ, հունիսին, Կամերային երաժշտության տանը կայանալիք հաշվետու համերգի հանդիսավոր միջոցառման ժամանակ, իսկ սեպտեմբերին դպրոցի շենքի պատին կտեղադրվի Օրբելյանի դիմաքանակը:

Մինչ այդ, մարտի 26-ին դպրոցում տեղի ունեցավ պաշտոնական անվանափոխությունից հետո առաջին միջոցառումը՝ նվիրված Թատրոնի համաշխարհային օրվան: Այդ օրը Երևանի Կոնստանտին Օրբելյանի անվան արվեստի դպրոցում տոնական եռուզեռ էր: Հյուրընկալել էին հայտնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին և նրա դստերը՝ դերասանուհի Նաիրա Շահիրյանին: Դասական ու ժամանակակից մոտիվներով թատերական հետաքրքիր ներկայացում, դհոլներով ազդեցիկ ու տպավորիչ կատարում, վերջում էլ` անկեղծ զրույց դերասանների հետ: 1972 թվականին հիմնադրված արվեստի այս կրթօջախը սկզբում գործել է իբրև երաժշտական դպրոց, 1999 թվականին դարձել է արվեստի դպրոց, քանի որ ոչ միայն երաժշտական գործիքների և վոկալի, այլ նաև պարի, կերպարվեստի, թատերական բաժինների մեծ պահանջարկ կար: Այսօր դպրոցն ունի շուրջ 300 աշակերտ և 53 հոգանոց համերաշխ կոլեկտիվ:

Արինա Մանուկյանն այստեղ է աշխատում 1990 թվականից: 1997-ից դպրոցի փոխտնօրենն է: Տիկին Արինան, կարելի է ասել, դպրոցի եռանդուն ոգին է՝ անսպառ էներգիայով: Պատմում է, որ դպրոցը Կոնստանտին Օրբելյանի անունով անվանակոչելու միտքը ծնվել է անվանի երաժշտի մահվան ժամանակ՝ 2014 թվականին: Տիկին Արինան չի համբերել և հենց նրա հոգեհանգստի օրը մոտեցել է նրա զարմիկին՝ Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին, և հայտնել իրենց նախաձեռնության մասին: Օրբելյան կրտսերն ընդունել է առաջարկը և խոստացել, որ առաջիկա օրերին կայցելի դպրոց քննարկելու այդ հարցը: «Ճիշտն ասած՝ մտավախություն ունեի, որ մաեստրոն միգուցե չգա կամ մոռանա մեր առաջարկի մասին: Բայց մի քանի օր անց նա զանգահարեց ու եկավ,-հիշում է տիկին Արինան,-

մեր դպրոցն այդ ժամանակ վերանորոգված չէր, տեսքը շատ վատն էր: Մտածեցի՝ երևի թե կփոշմանի, որ դրական է արձագանքել: Բայց Օրբելյանը ոչ միայն համաձայնեց, այլև շատ ոգևորված էր մեր նախաձեռնությամբ և հուզված»: Դպրոցի տնօրեն Տաթևիկ Համբարձումյանը կարծում է, որ դպրոցի անվանափոխությունը շատ կարևոր էր ոչ միայն մեծ կոմպոզիտորին հարգանքի տուրք մատուցելու տեսանկյունից, այլև դպրոցին իրեն արժանի անվանումով հանդես գալու և իր անվամբ հպարտ լինելու առումով: Մեր դպրոցին «Մալաթիա» անվանումն ուղղակի համապատասխան չէր,-ասում է տնօրենը,-չէ՞ որ սա արվեստի դպրոց է: Մենք հիանալի սաներ ունենք, որոնք տարբեր տեղական ու միջազգային մրցույթների դափնեկիրներ են դառնում: Մի տեսակ միշտ վատ էինք զգում, որ հարցնում էին՝ ո՞ր դպրոցն եք ներկայացնում, ասում էինք՝ «Մալաթիա»: Այդ անունը շատերի մոտ Մալաթիա տոնավաճառի հետ է ասոցացվում: Այնպես որ, մենք հիմա ավելի հպարտ ենք, որ կրում ենք մեծ կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ Կոնստանտին Օրբելյանի անունը»: