Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ հասել է նոր պատմական նվազագույնի, գրում է«Ահվալ» գործակալությունը։ 

Լիրան արժեզրկվել է՝ հասնելով 1 դոլարի դիմաց 9․965-ի՝ այս տարվա կորուստները հասցնելով ավելի քան 25 տոկոսի։ Թուրքիայի Կենտրոնական բանկը սեպտեմբերին սկսեց նվազեցնել տոկոսադրույքները՝ չնայած շարունակվող գնաճին և համաշխարհային գների ճնշմանը։ Բանկը նվազեցրել է տոկոսադրույքները՝ վերջին երկու ամսում 19 տոկոսից հասցնելով 16-ի, թեև գնաճը տեղական մակարդակում արագացել է՝ հասնելով 19․9 տոկոսի։

Կենտրոնական բանկի նման դրամավարկային քաղաքականությունը Թուրքիային դնում է փակուղու առաջ, քանի որ գրեթե բոլոր հիմնական զարգացող շուկայի գործընկերները բարձրացնում են տոկոսադրույքները՝ գնաճի դեմ պայքարելու համար:

Նշենք, որ Թուրքիայի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը քաղաքական հսկայական ճնշման տակ է։ Դեռևս մարտին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում էր, որ բարձր տոկոսադրույքներն ինֆլյացիոն են, իսկ Կենտրոնական բանկի նախագահին ազատել պաշտոնից այն բանից հետո, երբ նրա պաշտոնավարման 4 ամիսներին տոկոսադրույքները 10․25-ից հասցրել էր 19 տոկոսի՝ գնաճը զսպելու համար։ Այս ժամանակ Թուրքիայում գնաճը կազմում էր 15․6 տոկոս։ 

Էմմա Չոբանյան