Որն է ԱՄՆ-ում կիրառման թույլտվություն ստացած COVID-19-ի դեմ պատվաստանյութերից ամենաարդյունավետը

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալության կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն ստացած COVID-19-ի դեմ պատվաստանյութերից ամենաարդյունավետը Մոդեռնան է։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։

«Մոդեռնա», «Պֆայզեր» և «Յանսեն» պատվաստանյութերի՝ COVID-19-ի հետևանքով հսպիտալացումները կանխարգելելու արդյունավետությունը գնահատելու համար, ԱՄՆ-ի CDC-ն գործընկերների հետ համատեղ 2021թ. մարտի 11-ից մինչև օգոստոսի 15-ը ԱՄՆ 18 նահանգների 21 հիվանդանոցում հոսպիտալացված 18 տարեկան և բարձր տարիքի 3689 անձանց շրջանում իրականացրել է դեպք-հսկողություն հետազոտություն։

ԱՄՆ 21 հիվանդանոցում իրականացված հետազոտությունների արդյունքների համաձայն՝ «Մոդեռնա» և «Պֆայզեր» ՌՆԹ պատվաստանյութերի երկու դեղաչափանոց սխեմաներն ապահովում են COVID-19-ով պայմանավորված հոսպիտալացումների կանխարգելման բարձր արդյունավետություն՝ համապատասխանաբար կազմելով 93% և 88%, իսկ «Յանսեն» պատվաստանյութի արդյունավետությունը՝ 71% է:

Չնայած տվյալները վկայում են պատվաստանյութի կողմից պաշտպանվածության մակարդակների որոշակի տատանումների մասին, այնուամենայնիվ, Սննդի և դեղերի գործակալության կողմից հաստատված COVID-19-ի դեմ պատվաստանյութերը զգալի պաշտպանություն են ապահովում COVID-19-ի հետևանքով հոսպիտալացումից:

«Պֆայզեր» պատվաստանյութի արդյունավետությունը COVID-19-ի հետևանքով հոսպիտալացման կանխարգելման տեսանկյունից ավելի ցածր է, քան Մոդեռնա պատվաստանյութինը, որը կարող է պայմանավորված լինել Մոդեռնա պատվաստանյութում ՌՆԹ-ի ավելի բարձր պարունակությամբ, դեղաչափերի միջև ժամկետների (ինտերվալ) տարբերությամբ (3 շաբաթ Պֆայզերի և 4 շաբաթ Մոդեռնայի համար) կամ պատվաստումներում ընդգրկված խմբերի միջև հնարավոր տարբերություններով: