Գորիս-Կապան ճանապարհի անցակետի պատճառով Բարձրավան համայնքը հայտնվել է մեկուսացման մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված ադրբեջանական անցակետը լուրջ խնդիրներ է ստեղծել Գորիսից 33 կմ հեռավորության վրա գտնվող Բարձրավան համայնքում։
Այսօր գյուղից ոչ ոք չի էլ փորձել դուրս գալ, որովհետև գիտեին, որ ճանապարհը փակ է, Factot TV-ի հետ զրույցում ասաց Բարձրավան համայնքի վարչական ղեկավար Օնիկ Ավագյանը։ Փակ ճանապարհի պատճառով այսօր գյուղ չեն կարողացել հասնել նաև ուսուցիչները, որոնք ամեն օր Գորիսից Բերդավան էին գալիս։ Թե ինչպես է հարցը կարգավորվելու՝ վարչական ղեկավարը դեռ չգիտի։

Դեպի գյուղ տանող այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները դեռ ավարտված չեն․ 10 կմ երկարությամբ ճանապարհի միայն կեսն է առայժմ պատրաստ։ Մինչ այդ գյուղից կարող են դուրս գալ միայն ամենագնացները։ Գյուղ չեն կարողանում հասնել նաև շտապօգնության մեքենաները։ Երբ այլընտրանքային ճանապարհը պատրաստ լինի, միևնույնն է, խնդիրներ էլի կլինեն, ասում է Օնիկ Ավագյանը։

«էս այլընտրանքայինը նախկին ճանապարհից երկարացնում ա կրկնակի։ Էն ժամանակ Գորիսից 33 կմ էր, հիմա ճանապարհը կդառնա 70 կմ։ Գյուղմթերք ամենօրյա ռեժիմով չէ, բայց ժողովուրդը անասնապահությամբ է զբաղվում, մարշուտկայով միս, կաթ, տանում էին, հիմա դա էլ ա դառնում խնդիր, ճանապարհը երկարում ա, ժողովրդի ծախսերն էլ են ավելանում։ Հիմա մի տեղեկանքի կամ գործի համար պետք ա կրկնակի ավել ծախս անեն, որ կարողանան Գորիս հասնեն», – ասաց Օնիկ Ավագյանը։

Նախկինում նաև երկու օրը մեկ երթուղային էր աշխատում, որով բնակիչները կարողանում էին Գորիս հասնել, հիմա նաև այդ հնարավորությունից զրկվեցին, ընդգծում է վարչական ղեկավարը։

Սաթենիկ Հայրապետյան