Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կկալանավորվի․ պաշտպանը սա քաղաքական որոշում է գնահատում

Լուրեր

19.05.2026 | 11:31
Հրապարակվում է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
19.05.2026 | 11:11
ՀՀ-ն կանգառ չի, տեղ ենք հասել, ժողովուրդ․ Փաշինյանը դիմեց արցախցիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:54
24 մասնակից՝ 11 երկրից․ մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը
19.05.2026 | 10:42
ԱԱ-2026․ Բրազիլի հավաքականի հայտացուցակն ու Նեյմարի վերադարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 10:35
Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված հարվածները
19.05.2026 | 10:34
Մեկնարկել է Արարատ Միրզոյան-Կեստուտիս Բուդրիս առանձնազրույցը
19.05.2026 | 10:23
Փաշինյանի քարոզարշավը Սպիտակում. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 19-ի դրությամբ
19.05.2026 | 09:50
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.05.2026 | 09:37
Երևանի շուրջ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ
19.05.2026 | 09:28
Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել․ ԲՏԱ նախարար
18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, այսօր որոշում է կայացրել բավարարել Գլխավոր դատախազության բողոքը և բեկանալ Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ըստ դրա՝ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կկալանավորվի, իսկ խափանման միջոց 30 միլիոն դրամ գրավը կվերադարձվի։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Արմեն Մելքոնյանը։

«Նախադեպը չունեցող, ամոթալի որոշում է կայացվել։ Պարոն Հովսեփյանը երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, նրա խնամքին հինգ անչափահաս երեխա կա, այս ընթացքում որևէ օրինախախտ գործողություն չի իրականացրել, ինչո՞ւ են խափանման միջոցը փոխում։ Չնայած, ձեռքով մակագրման արդյունքում ընտրված դատավորից այլ բան սպասել հնարավոր չէ։ Սա բացահայտ քաղաքական որոշում է»,- կարծիք հայտնեց պաշտպանը։

Հիշեցնենք՝ Մենուա Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):

Երկու ամսով կալանավորված մնալուց հետո՝ հոկտեմբերի 14-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Բորիս Բախշիյանի գլխավորությամբ կայացած նիստում, որոշում էր կայացվել 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Հովսեփյանին:

Ռոզա Վարդանյան