Հինդուների համար սուրբ գետը պատվել է թունավոր փրփուրով, սակայն հավատացյալները շարունակում են լողանալ այնտեղ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չորեքշաբթի Հնդկաստանի մայրաքաղաքի մոտակայքով հոսող և հինդուների համար սուրբ համարվող գետը թունավոր փրփուրի շերտով է պատվել, մինչդեռ հինդուները հավաքվել են դրա ափերին՝ տոնելու կրոնական տոնը, իսկ որոշ նվիրյալներ անգամ լողացել են գետի աղտոտված ջրերում, գրում է CNN-ը:

Սպիտակ փրփուրը, որը կոյուղաջրերի և արդյունաբերական թափոնների խառնուրդ է, ձևավորվել է վերջին շաբաթվա ընթացքում Յամունա գետի վրա, որը սուրբ Գանգես գետի վտակն է և սկիզբ է առնում Հիմալայներից 855 մղոն հարավից ու հոսում մի քանի նահանգներով:


Թունավոր փրփուրը պարունակում է մեծ քանակությամբ ամոնիակ և ֆոսֆատներ, որոնք, ըստ մասնագետների, կարող են հանգեցնել շնչառական և մաշկային խնդիրների: Փրփուրի հայտնվելը համընկել է Չհաթ Պուջայի տոնի հետ, որը նվիրված է արևի աստված Սուրյային: Այս շաբաթվա սկզբին որոշ հինդուներ լողացել են թունավոր փրփուրների մեջ և աղոթել իրենց աստծուն:


Հավատացյալներից Գունջան Դևին պատմել է, որ այլ ելք չունի, քան լողանալ աղտոտված ջրերում:

«Ջուրը չափազանց կեղտոտ է, բայց մենք շատ տարբերակներ չունենք։ Գետի ջրում լոգանք ընդունելը ծես է, ուստի մենք եկել ենք այստեղ լողանալու»,- ասել է նա Reuters-ին:

Press Trust of India-ի տվյալներով՝ կառավարությունը 15 նավ է գործի դրել՝ փրփուրը հեռացնելու համար, սակայն փորձագետները մտավախություն ունեն, որ այն արդեն զգալի վնաս է հասցրել։