Քաղաքացիները հնարավոր վճարի դեպքում կարող են անցնել ադրբեջանական մաքսակետերով. Արմեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Կա ողջամտություն և այդ ողջամտության տրամաբանությունը Խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցած սահմաններն են, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչի՞ հիման վրա է որոշվել՝ որ հատվածները, որտեղ ադրբեջանական սահմանակետեր են տեղադրվում, ադրբեջանական են։

Գրիգորյանը նկատեց՝ ողջամտության տրամաբանության և 1920-ականների քարտեզի, թեպետ սահմանազատում դեռ չի էլ իրականացել։

«Կա ողջամտություն և այդ ողջամտության տրամաբանությունը Խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցած սահմաններն են։ Մենք ելնում ենք այդ տրամաբանությունից։ Այսինքն, հասկանալի է, որ սահմանագծման և սահմանազատման գործընթաց մենք չենք անցել, բայց մոտավոր մենք պատկերացումն ունենք այդ սահմանի, որի հիմքը 1920-ականների քարտեզն է, և այդ քարտեզի հիման վրա մենք պատկերացնում ենք, ընդհանուր առմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որն առավել հստակեցնելու համար առաջարկել ենք, որպեսզի սահմանազատման և սահմանագծման գործընթաց անցնենք», – ասաց Գրիգորյանը։

«Ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի։ Եվ այդ յուրահատուկ կարգավիճակի պատճառով սահմանակետերը, որոնք հնարավոր է տեղադրվեն, հնարավոր վճարի դեպքում քաղաքացիները կանցնեն։ Այս պահին Ադրբեջանն ամբողջովին չի տեղեկացրել ամբողջական ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել, և քաղաքացիները վճարելով դա՝ կարող են անցնել։ Բայց քանի որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ՝ Կապան-Տաթև ճանապարհն ամբողջովին վերանորոգված է, ապա քաղաքացիների համար ամբողջովին հարմար է, որպեսզի օգտագործեն այդ ճանապարհը»,- նշեց Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: