ԵՄ-ն կոչ է արել անհապաղ ազատ արձակել 44-օրյա պատերազմի բոլոր ռազմագերիներին

Լուրեր

30.07.2026 | 13:33
Հայաստանի պատանի ինֆորմատիկները Եվրոպական օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել
30.07.2026 | 13:27
Ով է փոխարինելու Ռուբինյանին հայ-թուրքական բանակցություններում. Փաշինյանի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:24
Կասեցվել է «88 սուպերմարկետ»-ում գործող հացաբուլկեղենի արտադրամասի աշխատանքը
30.07.2026 | 13:20
Ծառուկյանին ասացի` էս ինչ վիճակ ա, ոնց որ գոմ լինի, ամոթ ա. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:15
Մադրիդի իշխանությունները փակել են Լա Լիգայի ստադիոններից մեկը
30.07.2026 | 13:12
Գյումրիում ձերբակալվել է ԱԺ ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցած Աշոտ Խաչատրյանը
30.07.2026 | 13:06
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Կիևին հետախուզական տվյալներ են տրամադրել՝ նավթավերամշակման գործարանների վրա հարվածների ժամանակ ռուսական ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար. FT
30.07.2026 | 12:57
ՀՀ դեսպանը Hudson Institute-ում քննարկել է Հայաստան–ԱՄՆ գործընկերության զարգացումը
30.07.2026 | 12:46
«Ռեալը» պայմանավորվել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստի հետ
30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
Բոլորը

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը դադարեցնելու նպատակով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված եռակողմ համաձայնության 1-ամյակի առնչությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Այս շաբաթ լրանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված զինադադարի համաձայնագրից հետո Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ռազմական գործողությունների դադարեցման առաջին տարին։

ԵՄ-ն ցավում է այս մարտական գործողությունների ընթացքում պատճառված մարդկային կորուստների համար և իր ցավակցությունն է հայտնում զոհվածների ու վիրավորների ընտանիքներին։ Թեև ռազմական գործողությունները դադարեցվել են, սակայն շատ առկախ հարցեր դեռ պետք է լուծվեն՝ բանակցային, համապարփակ և կայուն կարգավորմանը հասնելու համար: Մենք, մասնավորապես, կոչ ենք անում խստորեն հարգել հրադադարի ռեժիմը, անհապաղ ազատ արձակել բոլոր մնացած գերիներին, ականազերծման հարցում լիակատար համագործակցություն ցուցաբերել և սահմանամերձ շրջաններում թուլացնել լարվածությունը։

Եվրամիությունը շարունակում է հանձնառու մնալ՝ խթանելու խաղաղությունն ու բարգավաճումը Հարավային Կովկասում, և այն ակտիվորեն ներգրավված է խաղաղաշինությանն ու հակամարտությանը հաջորդող վերականգնմանը նպաստելու գործընթացներում: Այն կարևոր դերակատարում է ունեցել գերիների ազատ արձակման և ականապատ տարածքների քարտեզները տալու գործում։

ԵՄ-ն նաև իր աջակցությունն է ցուցաբերել հակամարտությունից տուժած մարդկանց՝ տրամադրելով ավելի քան 17 միլիոն եվրո մարդասիրական օգնություն, ներառյալ ականազերծման և շուտափույթ վերակառուցման համար: ԵՄ-ն պատրաստ է նաև աջակցելու սահմանային լարվածության թուլացմանն ու դելիմիտացիային՝ տրամադրելով անհրաժեշտ տեխնիկական օգնություն, և խրախուսում է Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության վերսկսումը:

Նայելով առաջ՝ համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է՝ վերջ դնելու ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտությանն ու տառապանքներին: Այս նպատակին հասնելու համար ԵՄ-ն կշարունակի ակտիվ կապի մեջ լինել համապատասխան միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և լիովին աջակցում է նրանց՝ իրենց մանդատը իրականացնելու հարցում՝ աշխատելով Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ բոլոր առաջնահերթ խնդիրների համապարփակ լուծման ուղղությամբ»,- ասված է Պետեր Ստանոյի հայտարարության մեջ։

 

Տաթև Ֆռանգյան