Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան․ Հայաստանի պայմանագրային դաշնակիցները շնորհավորել են Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի «հաղթանակի օրը»

Լուրեր

11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
Բոլորը

Ադրբեջանը նոյեմբերի 8-ը հռչակել է, այսպես կոչված, «Հաղթանակի օր», որի առթիվ երկրում տարբեր միջոցառումներ էին կազմակերպվել։ Ուշագրավ է, որ պաշտոնական Բաքվի՝ Արցախում հայերի էթնիկ զտման, տեղահանությունների և ռազմական հանցագործությունների, միջազգային իրավունքի նորմերի խախտման տոնակատարություններին միացել են նաև մի շարք երկրներ։ Այս հարցում բավական ակտիվ են հատկապես ՀՀ-ի հետ նույն տնտեսական (ԵՏՄ) և անվտանգային (ՀԱՊԿ) դաշինքում գտնվող և Հայաստանին «դաշնակից» համարվող պետությունները։

Առաջինն Ադրբեջանին շտապել է շնորհավորել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որը դեռևս նոյեմբերի 5-ին է Իլհամ Ալիևին շնորհավորական նամակ ուղարկել «Հաղթանակի օրվա կապակցությամբ»։

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ադրբեջանական ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ, որը նշում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերին համապատասխան։ Այս նշանակալի տարեթիվը հավերժ գրվել է Ադրբեջանի փառավոր տարեգրության մեջ՝ որպես միասնության, հաստատակամության և աննկուն կամքի խորհրդանիշ՝ երկրի պետականության և ինքնիշխանության ամրապնդման համար»,- ասվում է Տոկաևի շնորհավորական նամակում։

Նոյեմբերի 8-ին էլ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է զանգահարել Իլհամ Ալիևին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են «երկկողմ համագործակցության ռազմավարական բնույթը», բելառուսական ընկերությունների մասնակցության հեռանկարները Ադրբեջանում մեծածավալ փոխշահավետ նախագծերի իրականացման գործում։ Լուկաշենկոն նաև ողջունել է այն, որ «մեկ տարի առաջ ավարտվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարամյա դիմակայությունը, հատուկ ուշադրություն է հրավիրել խաղաղության կառուցման գործընթացի մեկնարկին, որը երկու երկրներին էլ օգուտ կբերի»։

Հայաստանի մեկ այլ պայմանագրային դաշնակից Ղրղզստանը ևս շնորհավորել է Ադրբեջանին։ Շնորհավորական հայտարարություն է տարածել Ղրղզստանի ԱԳՆ-ն։

«Շնորհավորում ենք եղբայրական Ադրբեջանի Հանրապետությանը նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պատմական վերականգնման կապակցությամբ՝ ՄԱԿ-ի Կանոնադրության ու ԱԽ-ի բանաձևերին համապատասխան»,- ասվում է ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ։
Հավելենք, որ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի և ԱԳՆ-ի մակարդակով Բաքվին շնորհավորել են մի շարք պետություններ ևս։ Այստեղ առաջամարտիկը Թուրքիան է։

Թվիթերյան գրառմամբ Ադրբեջանին շնորհավորել է նաև Պակիստանի ԱԳ նախարարը, Սենատի նախագահ Մուհամմեդ Սադիգ Սանջրանին էլ շնորհավորական նամակ է ուղարկել ադրբեջանցի իր գործընկերոջը՝ Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային։

Ադրբեջանի «տարածքային ամբողջականության վերականգնումը» ողջունել է Հայաստանի հարևան Իրանը, որի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, թե «Թեհրանը միշտ էլ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»։

«Վերջին 30 տարիների ընթացքում մենք միշտ հանդես ենք եկել «Ադրբեջանի տարածքների օկուպացիայի դեմ» և աջակցել այդ երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասել է նա։

Եվրոպական երկրներից Ադրբեջանը շնորհավորանք ստացել է միայն Բոսնիա Հերցոգովինայից, որի ԱԳ նախարար Բիսերա Թուրկովիչը թվիթերյան գրառմամբ շնորհավորել է ադրբեջանցի իր գործընկերոջը՝ Ջեյհուն Բայրամովին։

Էմմա Չոբանյան